Կետերի համաշխարհային օրը

Փետրվարի 19-ին նշվում է Կետերի համաշխարհային օրը, որը համարվում է բոլոր ծովային կաթնասուննեերի պաշտպանության օր: Տոնը նշվում է 1986 թից, երբ Կետերի պաշտպանության միջազգային հանձնաժողովը (International Whaling Commission, IWC) արգելք սահմանեց կետերի որսի վրա: Առավել կարևոր է Կետերի որսի կարգավորման միջազգային կոնվենցիան (International Convention for the Regulation of Whaling, ICRW), որն ընդունվել է 1946 թ.: Չնայած ընդունված բանաձևերին՝ կետերի սպանությունը 20-րդ դարի 60-ականներին հասավ հսկայական չափերի: Նրանց սպանում էին մսի և ճարպի համար: 1972 թ. ԱՄՆ-ը ընդունեց Ծովային կաթնասունների պաշտպանության ակտ, որը արգելեց ծովային կաթնասունների որսն ու արդյունահանումը։ International Whaling Commission-ի կազմում ներառված է 89 երկիր: Այսօր կազմակերպության խնդիրն է հետևել ու կանոնակարգել միջոցառումները, որոնք վերաբերում են աշխարհում կետերի որսը: Կետերի պատմությունը սկսվում է 55 մլն տարի առաջ: Կետանմանները (Cetacea) ծովային կաթնասունների կարգ են, որոնց թվին են պատկանում կետերը, դելֆիններն ու ծովախոզուկները: Կապույտ կետը ամենամեծ արարածն է Երկրագնդի վրա, նրա քաշը կարող է հասնել 150-200 տոննայի: Օրվա բոլոր ծանոթացեք այստեղ՝ Բոլոր տոները:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 295 | Ավելացրեց՝ Moder-003 | 19.02.2023 | 09:00 Միջազգային օրեր, փետրվարի 19