Այսօր գնչուների միջազգային օրն է

1971 Լոնդոնում կայացած գնչուների համաշխարհային կոնգրեսից հետո ապրիլի 8-ը նշվում է որպես Գնչուների միջազգային օր (International Roma (Gypsy) Day)։ Աշխարհում ապրող գնչուների թիվը հասնում է 8-10 միլիոնի։ Ավանդույթի համաձայն՝ այդ օրը հիշատակում են բոլոր այն գնչուներին, ովքեր զոհվել են պատերազմի ժամանակ և ճամբարներում: Քանի որ զոհված գնչուների հիշատակին նվիրված ոչ մի հուշարձան տեղադրված չէ, նրանք հավաքվում են ջրավազանների մոտ և ծաղկեպսակներ ու ծաղիկներ են նետում ջուրը` ի հիշատակ պատերազմի զոհերի: Ամեն տարի ապրիլի 8-ին տարբեր քաղաքներում անցկացվում են գնչուական միջազգային փառատոններ, կազմակերպվում են համերգներ, կինոդիտումներ, տարբեր մրցույթներ և այլն։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Newsline | | Դիտումներ՝ 352 | Ավելացրեց՝ armenlur | 08.04.2022 | 09:30 Միջազգային օրեր, ապրիլի 8