Հայքու պոեզիայի միջազգային օրը (International Haiku Poetry Day) աշխարհում նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի 17-ին: Հայքուն ճապոնական պոեզիայի լակոնիկ ձև է, որը սովորաբար բաղկացած է երեք նախադասությունից: Ճապոներեն հայքուն բառացի նշանակում է «սկզբնական, առաջին բանատողեր»։ Առաջացել է 15-րդ դարում որպես եռատող կատակային ռենգայի նախերգ։ Ժառանգաբար ծագում է նաև թանկայի առաջին կիսատողերից։ 17-րդ դարում Մացուո Բասյոն սկզբնավորեց դասական (ոչ կատակայաին) հոքուները և մշակեց ժանրի ձևական ու գեղագիտական սկզբունքները։ Հայքուի ձևերի կատարելագործումն առնչվում է Թանիգուտի Բուսոնի ստեղծագործության, Կոբայասի Իսսայի թեմատիկայի դեմոկրատացման հետ։ Հայքուն որպես բանաստեղծական ժանր ընդունվեց աշխարհի շատ լեզուներով: Անգլերեն լեզվով այս ժանրը առաջին անգամ ներմուծվել է XX դարի սկզբին:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | | Դիտումներ՝ 364 | Ավելացրեց՝ armenlur | 17.04.2022 | 08:30 |