1960թ. այս օրը 17 աֆրիկյան պետություն՝ Կամերունը, Տոգոն, Մադագասկարը, Կոնգոն, Բենինը, Բուրկինա Ֆասոն, Կոտ դ’Իվուարը, Չադը, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Գաբոնը, Մավրիտանիան, Նիգերը, Սենեգալը, Մալին, Նիգերիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը և Սոմալին, ձեռք բերեցին ազատություն` սկսելով իրենց զարգացման ուղիների ինքնուրույն որոնումները: 1963թ. Ադիս Աբեբայում ստեղծվեց Աֆրիկյան միասնության կազմակերպությունը, որը 2002թ. վերանվանվեց Աֆրիկյան միություն: Եվ չնայած ազատագրված լինելուն՝ մինչ այժմ էլ աֆրիկյան երկրների բնակչության մեծ մասն ապրում է աղքատության մեջ: Աֆրիկայի երկրների ցանկում կարելի է առանձնացնել միայն Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որը հարաբերականորեն զարգացած տարածաշրջանային պետություն է:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 284 | Ավելացրեց՝ armenlur | 25.05.2022 | 08:15 |