Կորած երեխաների միջազգային օրն է

Մայիսի 25-ին նշվում է Կորած երեխաների միջազգային օրը  (International Missing Children’s Day)։ Միջազգային հանրության ուշադրությունը կորած երեխաների խնդիրների վրա հրավիրելու գաղափարը ծագել էր ԱՄՆ-ում։ 1979թ. մայիսի 25-ին ամերիկացի տղա Էվիան Փեյթսը դպրոցից տուն չէր վերադարձել։ 4 տարի անց նախագահ Ռոնալդ Ռեյգանը մայիսի 25-ը Կորած երեխաների ազգային օր էր հռչակել:

Կորած երեխաների միջազգային օրվա միջոցառումները երեխաներին առևանգումից, կյանքի դժվարին պայմաններից եւ ապօրինի շահագործումից պաշտպանելու խնդիրների վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու նպատակ են հետապնդում։

Այս օրը տարբեր երկրներում կորած երեխաների հիշատակին հազարավոր փուչիկներ են ուղարկում երկինք։ Կորած երեխաների միջազգային օրվա խորհրդանիշը կապույտ անմոռուկն է։ Վիճակագրական տվյալներով՝ աշխարհում տարեկան մոտ ութ միլիոն երեխա է անհետանում:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 303 | Ավելացրեց՝ armenlur | 25.05.2022 | 08:45 Միջազգային օրեր, մայիսի 25