Ծնողների համաշխարհային օրը (Global Day of Parents) հռչակվել է ՄԱԿ ԳԱ 66-րդ նստաշրջանում 2012թ. սեպտեմբերին: 2013 թվականից ամեն տարի այն նշվում է հունիսի 1-ին՝ «ի պատիվ ամբողջ աշխարհի ծնողների»: Տոնի նպատակն է մոլորակի բնակիչներին հիշեցնել համամարդկային արժեքների, այդ արժեքները պաշտպանելու և որպես ամուր և բարոյական ընտանիքի հիմք հաստատելու մասին: ՄԱԿ ԳԱ-ն կազմակերպության անդամ բոլոր երկրներին կոչ է անում միանալ տոնակատարությանը, այն նշել «քաղաքացիական հասարակության հետ բազմակողմանի գործընկերության հարաբերությունների շրջանակներում՝ ներգրավելով երիտասարդությանն ու երեխաներին»:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 346 | Ավելացրեց՝ armenlur | 01.06.2022 | 08:45 |