Երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day Against Child Labour) սահմանել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը: Օրացույցում նոր օրն անցկացնելու գաղափարը ծագել է 1997 թվականին Օսլոյում և Ամստերդամում անցկացված երեխաների աշխատանքի վատթարագույն ձևերի դեմ պայքարի և երեխաների հարկադիր աշխատանքի հարցերով միջազգային համաժողովներից հետո: Աշխատանքի Միջազգային կազմակերպությունն առաջին անգամ Երեխաների հարկադիր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրն անցկացրել է 2002 թվականին: Օրվա նպատակն է ուշադրություն հրավիրել այդ խնդրին և դրա վերացման համար միջոցներ ձեռնարկել:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 319 | Ավելացրեց՝ armenlur | 12.06.2022 | 10:00 |