Համբույրի համաշխարհային օրն է

Համբույրի համաշխարհային ոչ պաշտոնական տոնը ծագել է Մեծ Բրիտանիայում և տարածվել աշխարհում 2000-ական թվականների սկզբին։ Հենց Ալբիոնի ափերին 19-րդ դարում գտան, որ համբույրը` որպես սիրո դրսևորման ձև, արժանի է ունենալու իր տոնը: Հուլիսի 6-ին աշխարհի տարբեր քաղաքներում անցկացվում են միջոցառումներ, մրցույթներ ու հանդիսություններ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն ֆիլեմատոլոգիայի հետ: Մրցությունների մասնակիցների միջև խաղարկվում են տարբեր նվերներ («Ամենաերկարատև համբույրի համար», «Ամենագեղեցիկ համբույրի համար», «Ամենաանսովոր համբույրի համար» և այլն)։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 257 | Ավելացրեց՝ armenlur | 06.07.2022 | 09:30 հուլիսի 6, Միջազգային օրեր