Մամուլի ազատության համաշխարհային օրն է

Մամուլի ազատության համաշխարհային օրը (World Press Freedom Day) սահմանվել է 1993թ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից: Տվյալ որոշումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի աշխատանքի արդյունք էր, որը 1991թ «Աշխարհում մամուլի ազատության ապահովման աջակցման» բանաձևով ճանաչեց, որ ազատ, անկախ և բազմակարծություն ապահովող մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղկացուցիչն է: Այս տարեթիվն ընտրվել է` նշանավորելու 1991թ մայիսի 3-ին Վինդհուքում (Նամիբիա) ՅՈւՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի կողմից կազմակերպված աֆրիկյան մամուլի անկախության ու բազմակարծության աջակցման վինդհուքյան հռչակագիրը: Մամուլի ազատության համաշխարհային օրը կոչված է հիշեցնելու միջազգային հանրությանն այն մասին, որ մամուլի և կարծիք արտահայտելու ազատությունը հիմնարար ազատություններ են, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 270 | Ավելացրեց՝ armenlur | 03.05.2022 | 09:30 Միջազգային օրեր, մայիսի 3