Միջազգային օլիմպիական կոմիտեն 1984 թվականի հունվարին, Սանկտ-Մորիցիում կայացած 42-րդ նստաշրջանում ընդունեց որոշում ամեն տարի հունիսի 23-ին տոնել Միջազգային Օլիմպիական օր (International Olympic Day): Այդ տարեթիվն ընտրվեց նրա համար, որ 1894 թվականի հունիսի 23-ը համարվում է ՄՕԿ-ի ստեղծման հիշատակի օր: Օլիմպիական շարժման վերածննդի խանդավառ ջատագով բարոն Պիեռ դը Կուբերտենը Փարիզում միջազգային մարմնակրթական վեհաժողովում հրապարակեց իր պատմական ելույթը, որից հետո վեհաժողովը 1896 թվականին որոշում ընդունեց առաջին Օլիմպիադան Հունաստանում անցկացնել, միևնույն ժամանակ Կուբերտենը գլխավորում էր ՄՕԿ-ը:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 344 | Ավելացրեց՝ armenlur | 23.06.2022 | 08:30 |