Մտավոր սեփականության միջազգային օրը հնարավորություն է տալիս ընդգծել նորարարությունների նշանակությունը մարդու առօրյա կյանքում և հասարակության կատարելագործման մեջ։ Արտոնագրերը, ապրանքանիշերը, հեղինակային իրավունքը և կից իրավունքները՝ որպես ստեղծագործության և գիտելիքների արդյունք, համաշխարհային հանրության մշակութային և տնտեսական զարգացմանը օժանդակելու կարող գործիքներ են համարվում։ Մտավոր սեփականության Համաշխարհային օրը (World Intellectual Property Day) նշելու առաջարկությունը՝ ՄՍՀԿ-ի հայեցողությամբ, առաջադրել է Ճապոնիայի պատվիրակությունը 1999 թվականի օգոստոսի 9-ին։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | | Դիտումներ՝ 350 | Ավելացրեց՝ armenlur | 26.04.2022 | 08:14 |