Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը։ Ըստ ավետարանիչների՝ Հերովդես թագավորը ձերբակալում և բանտ է նետում Հովհաննես Մկրտչին, որովհետև նա մեղադրում էր թագավորին՝ եղբորը սպանելու ու նրա գահին տիրանալու և կնոջը՝ Հերովդիային կնության առնելու համար: Հերովդեսը չի համարձակվում սպանել Հովհաննես Մկրտչին: Սակայն, իր ծննդյան օրը հրապուրվելով Հերովդիայի դստեր պարով, թագավորը երդվում է տալ նրան այն, ինչ կամենար: Ոխակալ Հերովդիայի ցուցումով աղջիկը ցանկանում է Հովհաննես Մկրտչի գլուխը:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | | Դիտումներ՝ 326 | Ավելացրեց՝ armenlur | 23.04.2022 | 08:30 եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի