Ընկերների միջազգային օրն է

Հունիսի 9-ին նշվում է Ընկերների միջազգային օրը (International Friends Day): Աշխարհի բոլոր ժողովուրդները բոլոր ժամանակներում շատ բարձր են գնահատել ընկերությունը՝ այն համարելով բարոյական և սոցիալական մեծագույն արժեք: Որպես կանոն, սակայն, իսկական ընկերությունը միշտ համարվել է հազվադեպ երևույթ: Բնական է, որ շատ ժողովուրդներ մեզ են թողել նաև ընկերության թեմայով ասացվածքներ, առակներ, տարբեր պատմություններ: Այսպես, տարածված ասույթներից են հետևյալները՝ «Հին ընկերը լավ է, քան երկու նորը», «Իսկական ընկերը կարիքի մեջ է երևում» և այլն: Ընկերության միջազգային օրն ընդունվել է նրա համար, որ հիշեցնենք մեր ընկերներին այն մասին, թե որքան կարևոր է նրանց գոյությունը մեզ համար:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 361 | Ավելացրեց՝ armenlur | 09.06.2022 | 09:30 Միջազգային օրեր, հունիսի 9