Դժբախտ ու դժգույն «Նաիրիտ»

«Նաիրիտը» սնանկ են ճանաչել, էներգետիկ ծախսերի համար պարտքեր է կուտակում, 200 աշխատակիցների համար բյուջեից աշխատավարձ են վճարում, դե խեղճ կառավարությանն էլ այլ բան չի մնում, քան հռչակել դժբախտ ու դժգույն. հավաստի աղբյուրներն ասում են, որ 150 հեկտար տարածքը պատրաստվում են բիզնես կենտրոնի վերածել։ Սա նշանակում է․ սեփական տնտեսությունը սեփական ձեռքերով քարուքանդ անել։ Արտաքին պարտքն արդեն հատել է 10 միլիարդի սահմանը, տարատեսակ անիմաստ ծախսեր է արվում հարկատուներիս հաշվին, պարգևավճարներ են ստանում, բայց «Նաիրիտը» վերագործարկելու համար փող չկա։ Սա մեկ պատասխան ունի. պարզապես անավարտ չեն ուզում թողնել նախկինների սկսած գործը և երկրի երեսից վերացնել քլորոպրենային կաուչուկ արտադրող գործարանը։

Ջավահիր Այվազյան


Լուր | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 302 | Ավելացրեց՝ armenlur | 29.11.2022 | 11:00 Ջավահիր Այվազյան, «Նաիրիտ»

ԳՈՎԱԶԴ