05:05, 31.03.2023

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

«Նաիրիտը» սնանկ են ճանաչել, էներգետիկ ծախսերի համար պարտքեր է կուտակում, 200 աշխատակիցների համար բյուջեից աշխատավարձ են վճարում, դե խեղճ կառավարությանն էլ այլ բան չի մնում, քան հռչակել դժբախտ ու դժգույն. հավաստի աղբյուրներն ասում են, որ 150 հեկտար տարածքը պատրաստվում են բիզնես կենտրոնի վերածել։ Սա նշանակում է․ սեփական տնտեսությունը սեփական ձեռքերով քարուքանդ անել։ Արտաքին պարտքն արդեն հատել է 10 միլիարդի սահմանը, տարատեսակ անիմաստ ծախսեր է արվում հարկատուներիս հաշվին, պարգևավճարներ են ստանում, բայց «Նաիրիտը» վերագործարկելու համար փող չկա։ Սա մեկ պատասխան ունի. պարզապես անավարտ չեն ուզում թողնել նախկինների սկսած գործը և երկրի երեսից վերացնել քլորոպրենային կաուչուկ արտադրող գործարանը։

Ջավահիր Այվազյան

Լուր / Կարդալ ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 158 | 29.11.2022 / Ջավահիր Այվազյան, «Նաիրիտ»


Նոյեմբերի 19-ին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության IV համագումարում ընդունված բանաձևում արտահերթ ընտրությունը համարվել է խաղաղության օրակարգի շուրջ լայն կոնսոլիդացիա ձևավորելու միջոց: ԴԱԿ առաջնորդ Սուրեն Սուրենյանցն իր ելույթում նշեց, որ համախոհ ուժերի հետ պատրաստ է լինել իրական այլընտրանք՝ նախկին ու ներկա համակարգերին:

Լուր / Կարդալ ավելին՝ Kentron TV Դիտումներ՝ 146 | 20.11.2022 / խաղաղության օրակարգ, ԴԱԿ, Սուրեն Սուրենյանց
ԴԵՊԻ ՎԵՐ