Իրականությունն այն է, որ թե´ 1998 թվականին ներկայացված «Ընդհանուր պետություն», թե´ 2007-ին ներկայացված «Մադրիդյան» փաստաթղթերում բառացիորեն ամրագրված է «տարածքային ամբողջականություն» ձևակերպումը: Ավելին, «Ընդհանուր պետություն» կոչվող փաստաթղթում Արցախի կարգավիճակը, որպես պետական և տարածքային կազմավորում, սահմանվում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում: Ինչ վերաբերում է դեռևս չհրապարակված «Քի Վեսթյան» տարբերակին, ապա դա Մեղրին Արցախի հետ փոխանակելու հայտնի առաջարկի ելևէջն է: Մամուլում հրապարակված նյութերի համաձայն, դրանում խոսք էր գնում Մեղրիի սահմանի երկայնքով Ադրբեջանին «սուվերեն միջանցք» տրամադրելու վերաբերյալ:
Լուր | Տեսնել ավելին՝ Newsline | | Դիտումներ՝ 338 | Ավելացրեց՝ armenlur | 19.04.2022 | 11:14 |