ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյբուքյան էջում բացահայտել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ստախոսությունները։ Սուտ համար 4. Մադրիդյան սկզբունքները ձևավորվեցին ետՔիՎեստյան բանակցային կոնտեքստում, որում արդեն ոչնչացված էր Լեռնային Ղարաբաղի միջազգային իրավասուբյեկտայնությունը, ընդ որում` «շնորհիվ» Ռոբերտ Քոչարյան - Վարդան Օսկանյան զույգի փառապանծ դիվանագիտական ջանքերի։ Այդ իրավասուբյեկտայնությունը ձևավորվել էր շնորհիվ Լեռնային Ղարաբաղի՝ 1991 թվականին անցկացված անկախության հանրաքվեի, իսկ այնուհետև ռազմական հաղթանակների, որոնք ստիպեցին միջազգային հանրությանը արձանագրել Լեռնային Ղարաբաղի՝ որպես ինքնուրույն միավորի գործոն դառնալը։ 1994 թվականին ԵԱՀԿ–ի Բուդապեշտյան գագաթնաժողովը Լեռնային Ղարաբաղին ճանաչեց որպես ղարաբաղյան հակամարտության իրավահավասար և լիիրավ կողմ, իսկ 1997 թվականին, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից Փաթեթային առաջարկի մերժումից հետո, Մինսկի խմբի համանախագահությունը պաշտոնապես առաջարկեց Փուլային տարբերակը, որում այլևս որևէ հիշատակում չկար հակամարտությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա լուծելու մասին, և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է լուծվեր երեք կողմերի՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի իրավահավասար բանակցություններով։ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի և ԵԱՀԿ–ի հետ համաձայնեցված և նրանց հավանությունը ստացած այդ փաստաթուղթը եթե ստորագրվեր, նոր մակարդակի վրա կբարձրացներ Լեռնային Ղարաբաղի միջազգային սուբյեկտայնությունը և մեզ ավելի կմոտեցներ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման։
Մեջբերում | Տեսնել ավելին՝ Facebook | | Դիտումներ՝ 354 | Ավելացրեց՝ armenlur | 20.04.2022 | 17:30 |