Պարտվածի, ուրացողի, նվաստացածի ու նվաստացողի հոգեբանություն

«Մարդիկ ինչ կարգի բարոյահոգեբանական նկարագիր պետք ա ունենան, որ մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը ձեռ առնեին խաղաղության վերաբերյալ ցանկացած խոսակցություններն ու առաջարկները, «մինչև վերջ կռվելու ու կռվի դաշտում ամեն գնով հաղթելու» վճռականություն քարոզեին, ու հիմա լուրջ դեմքերով պնդեն, որ «խաղաղությունն անգին ա» ու մենք պիտի խաղաղությունն ընտրենք՝ 90-ականների հաղթանակը համարելով պատրանք։ Սա պարտվածի, ուրացողի, նվաստացածի ու նվաստացողի հոգեբանություն ա»։

Հարութ Ուլոյան

Խոսքը վերաբերում է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի պատմական իրողությունը կեղծած այն գրառմանը, թե՝ «Սխալվել ենք նաև 30 տարի առաջ, երբ քանդվող կայսրության հոգեվարքի ժամանակ կրկին ընտրեցինք մահն ու պատերազմը և «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք», այնինչ 90-ականներին հայերս չենք ընտրել պատերազմ ու մենք չենք այն սկսել։ Ի դեպ, ադրբեջանական մամուլն իսկույն օգտագործել է իշխանական պատգամավորի ոչ հայանպաստ գրառումը՝ հայերիս ներկայացնելով որպես ագրեսոր։ 


Մեջբերում | Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 372 | Ավելացրեց՝ armenlur | 03.08.2022 | 09:30 Արսեն Թորոսյան, Հարութ Ուլոյան