Քաղաքական ասպարեզի մանրուքը

Խաղաղությունը գին չունի, պատերազմը ունի։ Եվ քանի որ պատերազմը գին ունի, խաղաղությունն ինքնին դադարում է անգին լինելուց։ Այս պարզ բանը չի հասկացել քաղաքական ասպարեզի մանրուքը, որը 24 տարի հաջորդաբար և շարունակաբար երկիրը տարել է աղետի։ Հիմա նրանք կարծես հակառակ ճամբարներում են, իբր հոշոտում են միմյանց, մեղադրում դավաճանության համար, բայց հարազատ և արյունակից են՝ պատմությունը քաղաքականորեն չընկալողի թերամտությամբ։ Նրանք մի են և հավերժ այդ միությամբ։

Տիգրան Պասկևիչյան

Խոսքը վերաբերում է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի պատմական իրողությունը կեղծած այն գրառմանը, թե՝ «Սխալվել ենք նաև 30 տարի առաջ, երբ քանդվող կայսրության հոգեվարքի ժամանակ կրկին ընտրեցինք մահն ու պատերազմը և «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք», այնինչ 90-ականներին հայերս չենք ընտրել պատերազմ ու մենք չենք այն սկսել։ Ի դեպ, ադրբեջանական մամուլն իսկույն օգտագործել է իշխանական պատգամավորի ոչ հայանպաստ գրառումը՝ հայերիս ներկայացնելով որպես ագրեսոր։ 


Մեջբերում | Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 398 | Ավելացրեց՝ armenlur | 03.08.2022 | 10:30 Արսեն Թորոսյան, Տիգրան Պասկևիչյան