Իշխանությունները հակառուսականություն են քարոզում

Որ իշխանությունները քողարկված Հակառուսականություն են քարոզում մեջբերեմ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառումից մի հատված. «Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»:

Սա ուղղված է հենց Ռուսաստանին և միայն մի բան է նշանակում, որ քաղաքական տգիտության վերջակետին ենք հասել։ Չեմ զարմանա, եթե մի օր, երբ Արևմտամետ 5-րդ շարասյունը բավարար համակիրներ հավաքի, Նիկոլը իր սովորության համաձայն դիմի ժողովրդին, որ ստանա Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններից դուրս գալու ինդուլգենցիա։ Առերևույթ կհաղթի «Դեմոկրատիան», իսկ հետևանքների համար ինքը պատասխանատվություն չի կրի, որովհետև իրականացրել է «Ժողովրդի կամքը»։ Սա եթե բացարձակ տգիտության արդյունք չի, ապա բացարձակ դավաճանություն է սեփական ժողովրդի հանդեպ։

Հարություն Ավետիսյան


Մեջբերում | Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 364 | Ավելացրեց՝ armenlur | 24.08.2022 | 10:30 Հարություն Ավետիսյան, Նիկոլ Փաշինյան