21:42, 03.12.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 308 | 07.04.2022 / Լարս


Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջնորդություն է ստացել չճանաչված հանրապետության՝ Ռուսաստանի կազմ մտնելու հարցով նախաձեռնող խումբ գրանցելու համար: Նախագահ Անատոլի Բիբիլովը հայտնել է, որ նախաձեռնող խումբը մեկ ամսվա ընթացքում պետք է հավաքի 2000 ստորագրություն։ Նա նաև հիշեցրել է, որ հանրապետությունը կարող է մտնել Ռուսաստանի Դաշնության կազմ որպես սուբյեկտ, որից հետո՝ հնարավոր կլինի հանրաքվե անցկացնել Հարավային Օսիայի և Հյուսիսային Օսիայի միավորման վերաբերյալ։

Լուր / Տեսնել ավելին՝ TASS | Դիտումներ՝ 297 | 06.04.2022 / Հարավային Օսիա, Անատոլիյ Բիբիլով


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 334 | 06.04.2022 / Լարս


«Պատժամիջոցներից խուսափելու համար ռուս գործակալները մաքսանենգության ուղիներ են ստեղծում, որոնք, մասնավորապես, անցնում են Վրաստանի տարածքով։ Վրաստանի կառավարությունը հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին հանձնարարել է չմիջամտել մաքսանենգների գործունեությանը»,- ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության տարածած հաղորդագրության մեջ։ Վրաստանի ֆինանսների նախարարությունը հերքել է Ուկրաինայի հայտարարությունը՝ կոչելով այն «միանգամայն անհիմն ու անհեթեթ մեղադրանք»։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ AliQ Media | Դիտումներ՝ 297 | 05.04.2022 / Ուկրաինա, Վրաստան

Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հրաժարական է տվել։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Զալկալիանին կշարունակի աշխատանքը որպես ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան։  Զալկալիանիին կփոխարինի կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Իլիա Դարչիաշվիլին։

 

Լուր / Տեսնել ավելին՝ news.ge | Դիտումներ՝ 306 | 04.04.2022 / ԱԳ նախարար

Վրաստանը տնտեսական պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ: Այս մասին այսօր Աջարիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Եվս մեկ անգամ ցանկանում եմ պարզաբանել․ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների սահմանում Վրաստանի կողմից տեղի չի ունենա: Մենք առաջնորդվում ենք մեր երկրի ազգային շահերով, մեր ժողովրդի շահերով»,- ասել է Ղարիբաշվիլին:

Լուր / Տեսնել ավելին՝ Ren TV | Դիտումներ՝ 284 | 04.04.2022 / Իրակլի Ղարիբաշվիլի, պատժամիջոցներ

Վրաստանը միացել է բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին, որոնք սահմանված են ընդդեմ Ռուսաստանի՝ Ուկրաինայի պատերազմի հետևանքով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նա ընդգծել է, որ Ուկրաինայում ընթացող պատերազմի հետևանքներն արդեն նկատելիորեն իրենց զգացնել են տալիս վրացական ֆինանսական համակարգում։

Լուր / Տեսնել ավելին՝ CNN | Դիտումներ՝ 296 | 01.04.2022 / պատժամիջոցներ, Վրաստան, Սալոմե Զուրաբիշվիլի


Հարավային Օսիայի իշխանություններն իրավական քայլեր կձեռնարկեն առաջիկա ժամանակներս Ռուսաստանի կազմ մտնելու նպատակով: Այս մասին հայտնել է Հարավային Օսիայի նախագահ Անատոլիյ Բիբիլովը։ «Կարծում եմ՝ Ռուսաստանի հետ միավորումը մեր ռազմավարական նպատակն է: Մոտ ժամանակներս կձեռնարկենք համապատասխան իրավական քայլեր: Հարավային Օսիայի Հանրապետությունը կլինի իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի կազմում»,- ասել է նա:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Известия | Դիտումներ՝ 296 | 30.03.2022 / Հարավային Օսիա, Անատոլիյ Բիբիլով, Օսիա

Հայ ժամանակակից գրողների մի շարք ստեղծագործություններ վերջին շրջանում ներկայացվում են նաև վրացերենով։ Ամենաթարմ թարգմանությունն Արմեն Հայաստանցու (Օհանյան) ստեղծագործություններից «ՊոչԱՏՈւՄ»-ն է, որը հրապարակվել է  վրաստանյան հասարակական-գրական ամսագրերից մեկում։

Լուր / Տեսնել ավելին՝ AliQ Media | Դիտումներ՝ 375 | 30.03.2022 / Արմեն Հայաստանցի, հայ գրողներ

Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին, անդրանառնալով երկրում նավթի գների բարձրացմանն, ասել է․ «Մենք անմիջական հարաբերություններ ունենք ներկրողների հետ և ակնկալում ենք, որ ավելի ցածր գնով գնված վառելիքը կարող է հայտնվել վրացական շուկայում, ինչ-որ չափով պիկ գները կմեղմվեն և որոշ ժամանակ կունենանք ավելի ցածր գին»։ Ըստ Դավիթաշվիլիի՝ հարկերը վերացնելու խնդրանքը տեղին ու համարժեք միջոց չէ։
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ AliQ Media | Դիտումներ՝ 357 | 28.03.2022 / նավթի գներ, Վրաստան

Երեկ Վրաստանի մի շարք խոշոր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվել վառելիքի գների բարձրացման դեմ։ Ցուցարարների պահանջը վառելիքի ակցիզային հարկի վերացումն է և ավելացված արժեքի հարկը տատանման ռեժիմի տեղափոխելն է։ Հանրահավաքների ընթացքում պարբերաբար բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև։

В Тбилиси прошла акция против роста цен на топливо - SOVA

Լուր / Տեսնել ավելին՝ AliQ Media | Դիտումներ՝ 362 | 28.03.2022 / Վրաստան, ցույցեր

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱԻՆ | Դիտումներ՝ 431 | 28.03.2022 / Ճանապարհները Հայաստանում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) քննվում է «Սաակաշվիլին ընդդեմ Վրաստանի» գործը։  Ըստ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի՝ ՄԻԵԴ-ում գործի բովանդակային քննությանն անցնելը իրավական գործընթացի մի մասն է, և Վրաստանը ներկայացնող արդարադատության նախարարությունը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ շատ լուրջ փաստարկներ ունի։ ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել  Սաակաշվիլիի երկու բողոքները։ Գործը վերաբերում է Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելուն և Սանդրո Գիրգվլիանիի գործով մեղադրյալներին ներում շնորհելուն, որի համար նախկին նախագահը դատապարտվել է Վրաստանում։ 

Լուր / Տեսնել ավելին՝ AliQ Media | Դիտումներ՝ 312 | 25.03.2022 / ՄԻԵԴ, Միխեիլ Սաակաշվիլի
« 1 2
ԴԵՊԻ ՎԵՐ