ՄԻԵԴ-ը քննում է «Սաակաշվիլին ընդդեմ Վրաստանի» գործը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) քննվում է «Սաակաշվիլին ընդդեմ Վրաստանի» գործը։  Ըստ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի՝ ՄԻԵԴ-ում գործի բովանդակային քննությանն անցնելը իրավական գործընթացի մի մասն է, և Վրաստանը ներկայացնող արդարադատության նախարարությունը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ շատ լուրջ փաստարկներ ունի։ ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել  Սաակաշվիլիի երկու բողոքները։ Գործը վերաբերում է Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելուն և Սանդրո Գիրգվլիանիի գործով մեղադրյալներին ներում շնորհելուն, որի համար նախկին նախագահը դատապարտվել է Վրաստանում։ 


Լուր | Տեսնել ավելին՝ AliQ Media | | Դիտումներ՝ 254 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 25.03.2022 | 11:50 ՄԻԵԴ, Միխեիլ Սաակաշվիլի