Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ է ներկայացվել

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել միջանկյալ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջին շրջանում Արցախի բնակչության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ։ Մասնավորապես, փաստեր են ներկայացվել, որ սույն թվականի փետրվարից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մոտակայքում տեղակայված Ադրբեջանական ուժերը պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում Արցախի խաղաղ բնակչությանը՝ պահանջելով վերջիններից լքել իրենց տները և հեռանալ տարածքից։


Լուր | Տեսնել ավելին՝ INTLEGALARM | | Դիտումներ՝ 260 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 25.03.2022 | 15:25 ՄԻԵԴ, Արցախ-Ադրբեջան