21:17, 03.12.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հարցադրում է կատարել ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին և ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 358 | 26.03.2022 / Վլադիմիր Պուտին, Նիկոլ Փաշինյան

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է. Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի առաջխաղացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում նրանց վերադառնալ այն դիրքորոշումներին, որոնք համաձայնեցվել են հրադադարի մասին 2020թ.նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում։

Լուր / Տեսնել ավելին՝ Artsakh Daily | Դիտումներ՝ 344 | 26.03.2022 / Ֆրանսիա-Արցախ, Ֆրանսիա

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին թվիթերյան իր էջում գրառել է.

Մի պատերազմը չպետք է ստվերի մյուսը։ Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգությունից՝ խախտելով հրադադարը Լեռնային Ղարաբաղում։ Այսօր թուրքական անօդաչու թռչող սարքերը սպանել են 3 հայի և վիրավորել 14-ին։ Եթե ​​Ֆրանսիան ու Եվրոպան լռեն, դա սպանելու արտոնագիր կլինի։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 325 | 26.03.2022 / Ֆրանսուա-Քսավյե Բելամին, ԵԽ պատգամավորներ


Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ։ Քննարկվել են ԼՂ-ում լարված իրավիճակի կայունացման հետ կապված հարցեր:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՌԴ ՊՆ | Դիտումներ՝ 295 | 25.03.2022 / Շոյգու, Հասանով


Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել միջանկյալ հրատապ միջոց կիրառելու մասին պահանջ ընդդեմ Ադրբեջանի՝ վերջին շրջանում Արցախի բնակչության նկատմամբ թույլ տված խախտումների առնչությամբ։ Մասնավորապես, փաստեր են ներկայացվել, որ սույն թվականի փետրվարից Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մոտակայքում տեղակայված Ադրբեջանական ուժերը պարբերաբար սպառնալիքներ են հնչեցնում Արցախի խաղաղ բնակչությանը՝ պահանջելով վերջիններից լքել իրենց տները և հեռանալ տարածքից։

Լուր / Տեսնել ավելին՝ INTLEGALARM | Դիտումներ՝ 326 | 25.03.2022 / ՄԻԵԴ, Արցախ-Ադրբեջան

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է։ 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՀ ՊԲ | Դիտումներ՝ 309 | 25.03.2022 / Արցախ-Ադրբեջան

Ճշտված տեղեկություններով, մարտի 25-ի գիշերը ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող: «Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լուր / Տեսնել ավելին՝ Արցախի տեղեկատվական շտաբ | Դիտումներ՝ 322 | 25.03.2022 / Արցախ-Ադրբեջան, Արցախ


Ուկրաինայի Գերագույն Ռադան թվիթերյան էջում Արցախում Ադրբեջանի ԶՈւ սադրանքին աջակցող գրառում էր արել, որում ասված էր․ «Ադրբեջանի զինուժը հարձակման է անցել Ղարաբաղում՝ օգտվելով Ռուսաստանի կողմից զինվորներին Ուկրաինա տեղափոխելու հանգամանքից»։ Այժմ գրառումը հեռացվել է ու  հասանելի չէ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 322 | 25.03.2022 / Գերագույն ռադա


Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է գազամատակարարման խափանման և Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ: Հայաստանն ու Ադրբեջանը պետք է օգտագործեն ուղղակի շփումների խողովակները՝ անհապաղ թուլացնելու լարվածությունը»,- ասվում է գրառման մեջ:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 321 | 25.03.2022 / Ջեյհուն Բայրամով, Արարատ Միրզոյան, Քերըն Դոնֆրիդ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է: «Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար, ինչը պիտի նշանակի ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձ մարտի 23-ի ելման դիրքեր»,- նշված է հայտարարության մեջ:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 295 | 25.03.2022 / ԱԳՆ հայտարարություններ

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող. հայկական կողմից կա մեկ վիրավոր։

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 353 | 25.03.2022 / սահմանախախտում, Փառուխ

«Տեղեկացնում ենք, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում: Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են»-, հայտնում է  Արցախի տեղեկատվական շտաբը:

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 311 | 24.03.2022 / Խրամորթ, Փառուխ


Մարտի 24-ին, ժամը 16:00-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր: Անվտանգության նկատառումներից ելնելով այս պահին տարհանվել են Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի կանայք և երեխաները:

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 316 | Լուսանկար 24.03.2022 / Խրամորթ, Փառուխ

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կանխել մարդասիրական ճգնաժամը՝ վերականգնելով Արցախի բնակիչների անարգել գազամատակարարումը:

Լուր / Տեսնել ավելին՝ Artsakh Daily | Դիտումներ՝ 316 | 24.03.2022 / մարդասիրական ճգնաժամ, Freedom House

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Արցախում ստեղծված հումանիտար, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական ընդհանուր իրավիճակի մասին, շեշտել է, որ Ադրբեջանը մարդասիրական նորմերի դեմ  ահաբեկման քաղաքականություն է վարում Արցախի հայ բնակչության հանդեպ։ Նախարարի խոսքով՝ վիճակը բարդ է, բայց Արցախը դիմանում է և անպայման դիմակայելու է:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Արմենպրես | Դիտումներ՝ 335 | 24.03.2022 / Արցախ, գազատար

Եղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝ Արցախում  նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ։ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դասաժամերը բաշխվելու են մինչև ուսումնական պարապմունքների ավարտը։

Լուր / Տեսնել ավելին՝ Artsakhpress | Դիտումներ՝ 328 | 23.03.2022 / Լեռնային Ղարաբաղ, ԼՂ, Արցախ


«Լեռնային Ղարաբաղում հայերը բախվում են էթնիկ զտումների «շատ իրական հնարավորության» հետ»։ Բարոնուհի Քոքսը հոդված է գրել The House Magazine-ի համար Լեռնային Ղարաբաղի մոռացված անկլավի մասին։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ HART UK | Դիտումներ՝ 300 | 23.03.2022 / Բարոնուհի Քոքս, միջազգային արձագանքներ
« 1 2 3
ԴԵՊԻ ՎԵՐ