16:23, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

​2022 թվականի մարտի 24-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով թշնամու բռնազավթման տակ է անցել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շրջակայքը և Քարագլուխ նախկին բնակավայրն ու համանուն բարձունքը։ Ադրբեջանական զինված ուժերը միանգամից անցել են բռնազավթված այդ տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման հայտնի ձեռագրին: որ Փառուխի ու Քարագլխի պատմամշակութային ժառանգությունը նույնպես վտանգված է ադրբեջանական բռնազավթման ներքո:
 

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 336 | 02.04.2022 / Փառուխ, Քարագլուխ


Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 6-րդ տարելիցն է։ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, խախտելով 1994 թ. Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանը, կիրառելով իր  հարձակողական ողջ զինանոցը, լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ` թիրախավորելով ինչպես Պաշտպանության բանակի դիրքերը, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու սահմանամերձ բնակավայրերը: Առավել թեժ մարտերը ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Քառօրյա պատերազմի հետևանքով հայկական կողմն ավելի քան հարյուր զոհ ունեցավ։ Անիմացիոն ֆիլմ նվիրված Ապրիլյան պատերազմի հերոսներին.

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 319 | 02.04.2022 / քառօրյա պատերազմ, Արցախ-Ադրբեջան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերին, ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման հետևանքով ստեղծված լարված իրավիճակին վերաբերող հարցեր:
 

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 370 | 02.04.2022 / Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցներում քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Հեռախոսազրույցում վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների հետևողական իրականացման կարևորությունը։

Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ հեռախոսազրույցներում քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Կրեմլի մամուլի ծառայություն | Դիտումներ՝ 320 | 31.03.2022 / Վլադիմիր Պուտին, Իլհամ Ալիև, Նիկոլ Փաշինյան


Մարտի 30-31-ի լույս գիշերը հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել, և Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Արցախի տեղեկատվական շտաբ | Դիտումներ՝ 312 | 31.03.2022 / առաջնագիծ, Արցախ

Քվեբեկից ընտրված սենատոր Լեո Խուսակոսն իր թվիթերյան էջում գրառել է. «Արցախում վերսկսված ագրեսիան պետք է վճռականորեն դատապարտել։ Այսօր Սենատում ես դատապարտել և խնդրել եմ մեր կառավարությանը դատապարտել Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի հրադադարի մասին համաձայնագրի խախտումը և կոչ արել Ադրբեջանի կառավարությանը զերծ մնալ հետագա էսկալացիայից»:

Լուր / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 285 | 31.03.2022 / Լեո Խուսակոս, Կանադա, Արցախ-Ադրբեջան

Արցախի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ի իր նիստում միաձայն կողմ քվեարկեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին: Այսպիսով, Արցախի Ազգային անվտանգության ծառայության կազմում կստեղծվի մարտական ստորաբաժանում, ինչը կնպաստի շփման գծի պահպանության գործում մարտական հերթապահությունների ընթացքում ծագող իրավահարաբերությունների կարգավորմանը:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 349 | 30.03.2022 / Արցախի ԱԱԾ, Արցախ

Մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ նույն հենակետերում

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 330 | 30.03.2022 / Արցախ, Ասկերան, Քարագլուխ

Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի բռնակալ Ալիևին՝ թույլ չտալով Ադրբեջանի նոր ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ: Արնդրադառնալով Արցախի ստեղծված իրավիճակին՝ հայտարարել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Կոնգրեսի պատգամավոր, Ջոն Ինյառիտուն։ 

«Ադրբեջանը օգտվում է Ուկրաինայի վրա միջազգային մամուլի շեղումից՝ Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվելու նպատակով: Ադրբեջանի զինված ուժերը շաբաթներ շարունակ խախտում են 2020 թ. նոյեմբերին ստորագրված զինադադարի համաձայնագիրը: Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի բռնակալ («սատրապ») Ալիևին», - Թվիթերի իր էջում գրել է բասկ պատգամավորը: 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Twitter | Դիտումներ՝ 339 | 29.03.2022 / Ալիև, Արցախ

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է․ «ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը ակտիվ գործողություններ են ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում իրադրության ապաէսկալացման ուղղությամբ: Ընդ որում, խաղաղապահները գործում են երեք երկրների ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին խիստ համապատասխան»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ ՌԴ ԱԳՆ | Դիտումներ՝ 336 | 29.03.2022 / Մարիա Զախարովա, Արցախ, խաղաղապահներ


ԱՄՆ-ն նվազեցնում է Հայաստանին տրամադրվող օգնությունը և չի տրամադրում այն Արցախին: Նախատեսվում է Հայաստանին հատկացնել ընդամենը 24 մլն դոլար։ Դա 21 մլն դոլարով ավելի քիչ է, քան այն գումարը, որն մի քանի շաբաթ առաջ 2022 ֆինանսական տարվա համար տրամադրել էր Կոնգրեսն ու հավանություն էր տվել նախագահը։

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 344 | 29.03.2022 / Արցախ-ԱՄՆ, Հայաստան-ԱՄՆ, Ջո Բայդեն

Այս պահի դրությամբ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը: Շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:

Լուր / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 332 | 29.03.2022 / Արցախ-Ադրբեջան

Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված հենակետերում, և երեվա ընթացքում դիրքային փոփոխություններ չեն արձանագրվել: Արցախի զինված ուժերը ձեռնարկել են նախազգուշական ու զսպող լրացուցիչ միջոցառումներ հատկապես Քարագլխի ուղղությամբ: Դրան զուգահեռ, շարունակվում են աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակ ունենալով ադրբեջանական կողմին վերադարձնել իրենց ելման դիրքեր:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 529 | 29.03.2022 / Արցախ-Ադրբեջան, Փառուխ


Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի «Տելեգրամ»-ի ալիքը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ Փառուխում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը կասեցնելու համար ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը որոշում է կայացրել ռեզերվային ուժեր առաջ քաշել։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 452 | 29.03.2022 / Արցախ-Ադրբեջան, խաղաղապահներ

Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։ Աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 356 | 28.03.2022 / Փառուխ, Արցախ-Ադրբեջան


Ադրբեջանական կողմը իրականացրել է իր ստորաբաժանումների դուրսբերումը Փառուխ բնակավայրի տարածքից, ասված է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության վերաբերյալ Ռուսաստանի ՊՆ հաղորդման մեջ: «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Լուր / Տեսնել ավելին՝ Newsline | Դիտումներ՝ 395 | 27.03.2022 / Արցախ-Ադրբեջան, սահման

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահ, ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահ Վլադիմիր Պուտինին` ելնելով Արցախի Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ԱՀ նախագահի աշխատակազմ | Դիտումներ՝ 357 | 26.03.2022 / Արցախ-Ադրբեջան

Մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր` ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ գտնելու ուղղությամբ: Իրադրության զարգացումների վերաբերյալ ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով:

Լուր / Տեսնել ավելին՝ Արցախի ՊԲ | Դիտումներ՝ 340 | 26.03.2022 / Արցախ-Ադրբեջան


Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զորքերի տեղաշարժի առնչությամբ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում  հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ջալինա Փորթերը: «Զորքերի տեղաշարժն ու լարվածություն առաջացնող մյուս գործողություններն անպատասխանատու են և անհարկի սադրիչ»,- հայտարարել է Փորթերը՝ նշելով, որ պետքարտուղարությունը մշտապես հետևում է 2020 թվականի նոյեմբերին հայտարարված հրադադարից հետո շփման գծում տիրող իրադրությանը:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Arka | Դիտումներ՝ 332 | 26.03.2022 / Արցախ-Ադրբեջան

Արցախի պաշտպանության բանակ. «Մարտի 25-26-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, շփման գծի ողջ երկայնքով, ներառյալ արևելյան սահմանը, օպերատիվ-մարտավարական իրադրությունը համեմատաբար կայուն է: Հրադադարի ռեժիմի լուրջ խախտումների մասին հաղորդագրություններ չեն ստացվել»։

Լուր / Տեսնել ավելին՝ Արցախի ՊԲ | Դիտումներ՝ 324 | 26.03.2022 / Պաշտպանության բանակ

« 1 2 3 »
ԴԵՊԻ ՎԵՐ