07:35, 18.10.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրում բելգիական «Բրյուգեն» հաղթեց Լևերկուզենի «Բայերին»: Խաղի միակ և հաղթական գոլը 42-րդ րոպեին խփեց «Բրյուգեի» ֆուտբոլիստ Սիլան:

Գոլը՝ Սիլա 42
 

Լուր / Դիտումներ՝ 345 | 08.09.2022 / «Բայեր», Չեմպիոնների լիգա, «Բրյուգե», ՉԼ

Չեմպիոնների լիգայի առաջին տուրում իտալական «Նապոլին» 4-1 հաշվով հաղթեց անգլիական «Լիվերպուլին»: Լեհ Զելինսկիի դուբլին, կամերունցի Զամբո-Անգիսայի և արգենտինացի Սիմեոնեի գոլերին Անգլիայի փոխչեմպիոնից պատասխանեց կոլումբացի Դիասը: Խաղի 18-րդ րոպեին «Նապոլիի» հարձակվող Օսիմխենի 11 մետրանոց հարվածը հետ մղեց «Լիվերպուլի» դարպասապահը:

Գոլերը՝ Զելինսկի 5, 47, Զամբո-Անգիսա 31, Սիմեոնե, 44 - Դիաս 49

Լուր / Դիտումներ՝ 387 | 08.09.2022 / ՉԼ, «Լիվերպուլ», «Նապոլի», Չեմպիոնների լիգա


Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խաղում Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում 0-2 հաշվով պարտվեց Մյունխենի «Բավարիային»: Մյունխենցիների կազմում գոլի հեղինակ դարձավ գերմանացի վինգեր Լերոյ Սանեն, ինքնագոլի հեղինակ դարձավ «Ինտերի» իտալացի պաշտպան Դամբրոզիոն: Իտալիայի փոխչեմպիոնի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը:

Գոլերը՝ Սանե 25, Դամբրոզիա 66 (ինքնագոլ)

Լուր / Դիտումներ՝ 383 | 08.09.2022 / «Ինտեր», Չեմպիոնների լիգա, «Բավարիա», ՉԼ


Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնի դուբլի օգնությամբ 2-0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Մարսելին»: «Մարսելը» 47-րդ րոպեից խաղում էր տասը ֆուտբոլիստներով: Դաշտից հեռացվել էր Մբեմբան:

Գոլերը՝ Ռիշարլիսոն 76, 81

Լուր / Դիտումներ՝ 389 | 08.09.2022 / ՉԼ, «Մարսել», «Տոտենհեմ», Չեմպիոնների լիգա

Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Կատալոնական «Բարսելոնան» 5-1 հաշվով հաղթեց չեխական «Վիկտորիա Պլզենին»: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, մեկական գնդակ խփեցին կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն և իսպանացի Վինգեր Ֆերան Տորեսը:

Գոլերը՝ Կեսիե 13, Լևանդովսկի 34, 48, 67, Տորես 71 - Սիկորա 44

Լուր / Դիտումներ՝ 369 | 08.09.2022 / «Վիկտորիա Պլզեն», Չեմպիոնների լիգա, ՉԼ, «Բարսելոնա»

Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրի 2-րդ խաղային օրը Ամստերդամում «Այաքսը» հյուրընկալեց Շոտլանդական «Գլազգո Ռենջեյրսին»: Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով խոշոր՝ 4:0 հաշվով:

Գոլերը՝ Ալվարես 17, Բերգեյս 32, Կուդուս 33, Բերգվեյն 80

Լուր / Դիտումներ՝ 368 | 07.09.2022 / «Գլազգո Ռենջեյրս», Չեմպիոնների լիգա, «Այաքս», ՉԼ


Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում Լիսաբոնի «Սպորտինգը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց Եվրոպայի լիգայի հաղթող Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: «Սպորտինգը» երեք գոլերն էլ փխեց երկրորդ խաղակեսում:

Գոլերը՝ Էդվարդս 65, Տրինկան 67, Սանթուշ 82 

Լուր / Դիտումներ՝ 381 | 07.09.2022 / ՉԼ, «Սպորտինգ», Չեմպիոնների լիգա, «Այնտրախտ»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղային 1-ին  օրվա միակ ոչ ոքին գրանցվեց Ավստրիայում: Խաղի 28-րդ րոպեին հաշիվը բացեց «Զալցբուրգի» ֆուտբոլիստ Օկաֆորը, իսկ միլանցիների պատասխան գոլը 40-րդ րոպեին խփեց բելգիացի կիսապաշտպան Ալեքսիս Սալեմակերսը:

Գոլերը՝ Օկաֆոր 28 - Սալեմակերս 40

Լուր / Դիտումներ՝ 381 | 07.09.2022 / ՉԼ, Չեմպիոնների լիգա, «Զալցբուրգ», «Միլան»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում «Սևիլիան» սեփական հարկի տակ 0:4 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»: Սիթիի կազմում դուբլ ձևակերպեց թիմի նորեկ Հոլանդը, իսկ մեկական անգամ աչքի ընկան Ֆոդենը և Դիաշը:

«Սևիլիա» 0։4 «Մանչեսթեր Սիթի»

Գոլերը՝ Հոլանդ 20, Ֆոդեն 58, Հոլանդ 67, Դիաշ 92 

Լուր / Դիտումներ՝ 405 | 07.09.2022 / «Մանչեսթեր սիթի», Չեմպիոնների լիգա, ՉԼ, «Սևիլիա»


Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում Գերմանիայում անակնկալ պարտություն կրեց «Լայպցիգը»: Գերմանական ակումբը սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտվեց «Շախտյորին»: Ուկրաինական թիմը առաջին խաղակեսում խփեց 1 գոլ, իսկ 2-րդ խաղակեսում ևս 3 գոլ խփեց բաց թողնելով 1-ը:

«Լայպսիգ» 1-4 «Շախտյոր»

Գոլերը՝ Սիմական 57 - Շվեդ 16, 58, Մուդրիկ 76, Տրաորե 85

Լուր / Դիտումներ՝ 367 | 07.09.2022 / Չեմպիոնների լիգա, ՉԼ, «Լայպցիգ», «Շախտյոր»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում Մադրիդի «Ռեալը» Շոտլանդիայում 3:0 հաշվով հաղթեց «Սելթիկին»: Գոլերի հեղինակ դարձան Լուկա Մոսդրիչը, Ժունիորը և Ազարը:

«Սելթիկ» 0-3 «Ռեալ»

Գոլերը՝ Ժունիոր 56, Մոդրիչ 60, Ազար 77

Լուր / Դիտումներ՝ 329 | 07.09.2022 / «Սելթիկ», ՉԼ, Չեմպիոնների լիգա, «Ռեալ»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Թուրինի «Յուվենտուսին»: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի խաղի առաջին կեսում երկու գոլի հեղինակ դարձավ Մբապեն, իսկ երկրորդ խաղակեսում հաշիվը կրճատեց Մաքքեյնին:

ՊՍԺ 2-1 «Յուվենտուս»

Գոլերը՝ Մբապե 5, 22 - Մաքքեյնի 53

Լուր / Դիտումներ՝ 347 | 07.09.2022 / ՉԼ, Չեմպիոնների լիգա, ՊՍԺ, «Յուվենտուս»


Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում «Բենֆիկան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Մաքքաբիին»: 2-րդ խաղակեսի մեկնարկային 15 րոպեների ընթացքում աչքի ընկան Սիլվան և Գրիմալդոն:

«Բենֆիկա» 2։0 «Մաքքաբի»

Գոլերը ՝ Սիլվա 50, Գրիմալդո 54

Լուր / Դիտումներ՝ 343 | 07.09.2022 / Չեմպիոնների լիգա, ՉԼ, «Բենֆիկա», «Մաքքաբի»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց Դանիայի չեմպիոն «Կոպենհագենին»: Առաջին խաղակեսում աչքի ընկան Ռոյսը և Գերեյրուն, իսկ երկրորդ կեսում խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Բելինգհեմը:

«Բորուսիա» 3 - 0 «Կոպենհագեն»

Գոլերը՝ Ռոյս 35, Գերեյրու 42, Բելինգհեմ 83

Լուր / Դիտումներ՝ 313 | 06.09.2022 / «Բորուսիա» Դ., «Կոպենհագեն», Չեմպիոնների լիգա

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային խաղում Զագրեբի «Դինամոն» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Չելսիին»: Խաղի միակ և հաղթական գոլը 13-րդ րոպեին խփեց Օրշիչը:

«Դինամո» Զ. 1։0 «Չելսի»

Գոլը՝ Օրշիչ 13

Լուր / Դիտումներ՝ 337 | 06.09.2022 / Չեմպիոնների լիգա, «Դինամո» Զ., «Չելսի»


Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մեծ ներդրում է ունեցել, որպեսզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն երկարաձգի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ և չհեռանա «Ռեալ»։ «ՊՍԺ-ի հետ չես հաղթել Չեմպիոնների լիգան: Իսկ Մադրիդի «Ռեալը» 13 անգամ հաղթել է այս մրցաշարում։ Թող սա լինի քո ամենամեծ մարտահրավերը»,- ասել է Սարկոզին ֆուտբոլիստին։ Կիլիան Մբապեն երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչև 2025 թվականի ամառ։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 46 խաղ, դարձել 39 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։

PSG : Nicolas Sarkozy est intervenu pour la prolongation de Kylian Mbappé

Լուր / Տեսնել ավելին՝ bfmtv.com Դիտումներ՝ 371 | 25.05.2022 / «Ռեալ», Նիկոլա Սարկոզի, ՊՍԺ, Կիլիան Մբապե

«Ինտերը» դիտարկում է «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն այս ամառ ձեռք բերելու հնարավորությունը։ Մխիթարյանի տրանսֆերին հավակնում են նաև Պրեմիեր լիգայի թիմերը՝ «Ասթոն Վիլլան» և «Տոտենհեմը», ինչպես նաև Ա սերիայի ներկայացուցիչ «Նապոլին»: Իր հերթին «Ռոման» երկու տարվա պայմանագիր է առաջարկել ֆուտբոլիստին։

Լուր / Տեսնել ավելին՝ Shantnews.am Դիտումներ՝ 349 | 19.05.2022 / «Նապոլի», «Տոտենհեմ», Հենրիխ Մխիթարյան, «Ինտեր», «Ասթոն Վիլլա»


Հրապարակվել են եվրոպական առաջնությունների ապրիլ ամսվա 50 լավագույն գոլերը:

Տեսանյութ / Տեսնել ավելին՝ Home of Football Դիտումներ՝ 334 | 06.05.2022 / լավագույն գոլեր

Մայիսի 4-ին՝ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) պատասխան հանդիպումը։ ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է այդ հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ:

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՖՖ Դիտումներ՝ 347 | 03.05.2022 / Չեմպիոնների լիգա, Արթուր Ազարյան, «Մանչեսթեր սիթի», ՈւԵՖԱ, «Ռեալ» Մադրիդ

Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած «Լացիո»-«Միլան» խաղում գոլային փոխանցման հեղինակ դարձած Զլատան Իբրահիմովիչը Ա սերիայի տարիքային նոր ռեկորդ է սահմանել: Հանդիպման ժամանակ շվեդ ֆուտբոլիստը 40 տարեկան 6 ամսական 21 օրական էր։ Այսպիսով՝ նա դարձավ Ա սերիայում գոլային փոխանցման հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստը։

Лучше меня только Марадона". Ибрагимович высказался о своем таланте и феномене Роналдо | Спортивный портал Vesti.kz

Լուր / Տեսնել ավելին՝ Championat.com | Դիտումներ՝ 294 | 26.04.2022 / Զլատան Իբրահիմովիչ, ֆուտբոլ, Ա Սերիա

« 1 2 3 4 5 6 »
ԴԵՊԻ ՎԵՐ