ԱՂՕԹՔ Ի ՍԷՐ ՀԱՅ ԱԶԳԻ
Տեսանյութի նկարագրությունը՝
Տէ՜ր Աստուած մեր, շնորհի՜ր նաեւ ազգիս առաջնորդներին բարեպաշտութիւն եւ միմեանց հանդէպ սէր, մղի՜ր նրանց աղքատ տնանկների հանդէպ գթութեան, խնամածութեան եւ ողջ հասարակութեան հանդէպ օժանդակութեան։
Նաեւ, Ողորմա՜ծ Աստուած, հեռացրո՜ւ ցասումը եւ պատուհասը ողջ ագգից եւ գաւառներից, ինչպէս նաեւ բոլոր տներից եւ ողջ Հայոց աշխարհից։
Փրկի՜ր չար պատահարներից եւ ձախորդութիւններից, հիւանդութիւններից, սովից, սրից, տարաժամ մահից եւ այլեւայլ վշտաբեր պատահարներից, որոնք մեզ վրայ են գալիս մեր մեղքերի պատճառով։
Տևողությունը՝ 00:01:58
Մեկնաբանություների քանակը՝ 0 | |