Հուլիսի 15. Վարակակիրների թիվը նվազել է 115-ով


Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական տվյալների, Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում հուլիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հետևյալն է.

  • ընդհանուր դեպքեր - 33.005,

որոնցից՝

  • առողջացած - 21.348, 
  • մահվան ելքով - 592:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10.876 ախտահարված: Ընդհանուր առմամբ կատարվել է 139.220 թեստավորում՝ հաստատված

  • նոր դեպք  - 515,
  • առողջացած - 619։

Մահվան դեպքերի տարիքային տվյալները.

  • 62 (կին),
  • 63 (կին),
  • 75 (կին),
  • 77 (կին),
  • 79 (կին),
  • 82 (կին),
  • 84 (տղամարդ)
  • 84 (տղամարդ)
  • 88 (տղամարդ)
  • 88 (կին)
  • 90 (տղամարդ) տարեկան։

Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Ըստ Առողջապահության նախարարության տվյալների վերլուծության, նախորդ օրվա համեմատ հուլիսի 15-ին բուժում ստացող վարակակիրների թիվը նվազել է 115-ով։