Նոյեմբերի 9-ը մեր նորագույն պատմության տխուր էջերից է


Նոյեմբերի 9-ը մեր նորագույն պատմության տխուր էջերից մեկն է՝ ամփոփելով 44-օրյա պատերազմի պարտությունը:

Նոյեմբերի 9-ը հետևանք է, որի ակունքը 1998-ի ուրացումն է, արժանապատիվ խաղաղության օրակարգի մերժումը, Քոչարյան-Սարգսյան-Փաշինյանի եռյակի «ոչմիթիզականության» «տրիումֆը» ու Հայաստանի ու Արցախի ցավալի ֆիասկոն:

Բայց Նոյեմբերի 9-ը նաև շանս է՝ Հայաստանը զարգացնելու, Արցախը հայկական պահելու, ռացիոնալիության ու պրագմատիզմի վերադառնալու համար:

Նոյեմբերի 9-ը ճակատագիր չէ, մեր սխալների հետևանք է, բայց նաև սթափեցնող ամսաթիվ է, եթե պետություն ունենալու մեր որոշման մեջ հաստատակամ ենք:

Սուրեն Սուրենյանց