Պատմության այս օրը. ապրիլի 17

Պատմություն 17.04.2020   10:00   281

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Հեմոֆիլիայի համաշխարհային օրը (World Hemophilia Day)

Ապրիլի 17-ին շատ երկրներ միանում են Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի ակցիային և նշում Հեմոֆիլիայի համաշխարհային օրը: Անցկացվող միջոցառումների նպատակն այն է, որ հասարակությանն ուշադրություն դարձնի հեմոֆիլիայի խնդիրներին և անի հնարավորինն այս գենետիկ անբուժելի հիվանդությամբ հիվանդների բուժօգնության որակը բարձրացնելու համար: Որոշ գնահատականներով այսօր աշխարհում հեմոֆիլիայով հիվանդների քանակը կազմում է 400 հազ մարդ:

Ազգային տոներ

  • Ներքին գործերի և զորքերի վետերանների օրը (Ռուսաստան)
  • Հրդեհային պաշտպանության օրը (Ուկրաինա)
  • Հակահրդեհային ծառայության օրը (Ղազախստան)
  • Միգրացիայի աշխատակիցների օրը (Թուրքմենստան)
  • Գյուղացիական պայքարի միջազգային օրը (International Day of Peasant Struggle) - Բրազիլիա
  • Անկախության օրը, տարհանման օրը (Evacuation Day) - Սիրիա
  • Երիտասարդության օրը (Youth Day) - Իրան
  • Բիրմական նոր տարի - Մյանմա
  • Կանանց օրը (Women’s Day) - Գաբոն
  • Երեխաների պաշտպանության օրը - Ճապոնիա
  • Դրոշի օրը (Flag Day) - Ամերիկյան Սամոա
  • Օդային ուժերի օրը (Air Force Day) - Կուբա
  • Հակահեղափոխականներին հաղթելու օրը - Կուբա

Ապրիլի 17-ի անսովոր տոները՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 - Նիկոլ Փաշինյանը հայտարարում է Թավշյա հեղափոխության մեկնարկի մասին։

  • Թավշյա հեղափոխության առաջին ակնառու քաղաքական արդյունքներից մեկը եղավ ապրիլի 23-ին երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ երկրորդը՝ մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից «ժողովրդի թեկնածու» Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելը։ 

2012 - «Մայքրոսոֆթը» հայտարարեց իր արտադրանքի նոր անունը՝ Windows Server 2012:
2012 - Դադարեց ՎԱԶ ավտոմեքենաների «դասական» ընտանիքի արտադրությունը։ 
2008 - ԵԽԽՎ-ն ընդունեց 1609 բանաձևը` Հայաստանին «Ժողո­վր­դավարության ուղի» վերադարձնելու համար։
2003 - Մահապատժի ենթարկվեց Սադդամ Հուսեյնը՝ Իրաքի նախկին նախագահը:
1986 - Ավարտվում է Նիդեռլանդների և Սիլլի կղզիների 335-ամյա պատերազմը:
1980 - Վատիկանում կրակ է բացվում Թուրքիայի դեսպանատան մեքենայի վրա։ Վիրավորվում են դեսպան Վեջդի Թյուրելը և նրա պահակը՝ Թահսին Գյուվենջը։

  • Պատասխանատվությունը միաժամանակ ստանձնում են Հայ Գաղտնի Բանակը (ASALA) և «Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկներ»-ը։

1980 - Հարավային Ռոդեզիան վերանվանվեց Զիմբաբվե։
1970
 - Խափանված «Ապոլոն 13» տիեզերանավն անվնաս վերադառնում է Երկիր:
1969 - Սերհան Սերհանը դատապարտվում է Ռոբերտ Քենեդիի սպանության համար:
1968 - ԽՍՀՄ-ում եթեր հեռարձակվեց «Կենդանիների աշխարհ» հեռուստահաղորդման առաջին թողարկումը:
1964 - Ford Motor ավտոմոբիլային ընկերությունն սկսում է արտադրել Ford Mustang կուլտային ավտոմեքենայի արտադրությունը։
1945 - Խորհրդային սուզանավը տորպեդահարեց «Գոյա» գերմանական նավը, որը ծովային ամենախոշոր աղետներից է։
1922 - Բեռ­լի­նում Արամ Եր­կա­նյ­ա­նի և իր ըն­կե­րոջ գն­դակ­նե­րից սպանվեցին հայ­կա­կան տե­ղա­հա­նու­թյուն­նե­րի և ջար­դե­րի կազ­մա­կեր­պիչ Բե­հաեդ­դին Շա­քի­րը և Ջե­մալ Ազ­մին։

  • Ջեմալ Ազմիին հրամայել էր Տրապիզոնում 15.000 հայ երեխաների ծովում խեղդել։ Սպանվել է նաև «Թեշքիալաթվականը և մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաեդդին Շաքիրիի թիկնապահներից մեկը:

1909 - Կիլիկիայի Դորթյոլ գյուղի հայերը 10 օր հերոսաբար կռ­վե­լով` հետ են մղում թուրքական բանակի հարձակումը։

  • Գյու­ղի շրջափակումը վերացվում է բրիտանական փոխ­կոն­սուլի միջամտությամբ։

1904 - Սասունցիներից հուժկու հարված ստանալուց 2 օր անց թուրքական բանակը, համալրվելով թնդանոթներով, հար­ձակվում է 20.000 բնակչություն ունեցող Գելիեգուզան գյուղի վրա։
1897 - Թուրքիան պատերազմ հայտարարեց Հունաստանին, սկսվեցին հույն-թուրքական պատերազմները:
1877 - Լև Տոլստոյն ավարտում է «Աննա Կարենինա» վեպը։
1856 - Քվեբեկը հայտարարվում է Կանադայի մայրաքաղաք։
1722 - Պետրոս 1-ինը հրահանգ արձակեց մորուք պահելու համար տարեկան 50 ռուբլի հարկ մուծելու մասին։
69 - Վիտելիոսը դառնում է Հռոմի կայսր։


ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Մեհդի Բենատիա, մարոկկացի ֆուտբոլիստ, պաշտպան
1974 - Վիկտորյա Բեքհեմ, բրիտանացի երգչուհի, դերասանուհի, Space girls խմբի նախկին անդամ 
1972 - Ջենիֆեր Էնն Գարներ, ամերիկյան դերասանուհի և պրոդյուսեր 
1959 - Շոն Բին, անգլիացի դերասան
1932 - Կարեն Դեմիրճյան, քաղաքական և պետական գործիչ 
1918 - Ուիլյամ Հոլդեն, ամերիկացի դերասան 

  • «Ռազմագերիների ճամբար համար 17» ֆիլմի համար արժանացել է «Օսկարի»։

1915 - Ռեգինա Ղազարյան, հայ նկարչուհի (մ. 1999)
1904 - Հրանտ Փաստրմաջյան, գրող
1892 - Բենիամին Բժիկյան, ռեժիսոր, դերասան
1837 - Ջոն Պ. Մոր­գան, խոշ­որ ֆի­նան­սիստ, արդյունաբերող

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         ապրիլի 17, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon