Հետաքրքրաշարժ օրացույց, ապրիլի 23

Պատմություն 23.04.2021   10:00   521

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Գրքի և հեղինակային իրավունքի միջազգային օրը

Ապ­րի­լի 23-ը հռ­չակ­վել է «Գր­քի և հե­ղի­նա­կա­յին իրա­վուն­քի հա­մաշ­խար­հա­յին օր»՝ հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ 1616 թվա­կա­նի այդ օրն են մա­հա­ցել Մի­գել դե Սեր­վան­տե­սը, Ու­իլ­յամ Շեքս­պի­րը և Ին­կա Գար­սի­լա­սո դե լա Վե­գան:
«Գր­քի և հե­ղի­նա­կա­յին իրա­վուն­քի հա­մաշ­խար­հա­յին օր» հռ­չա­կե­լու գա­ղա­փա­րը կապ­ված է այն փաս­տի հետ, որ գր­քե­րը հան­դի­սա­նում են գի­տե­լիք­նե­րի տա­րած­ման և դրանց պահ­պան­ման ամե­նահ­զոր և ամե­նա­հու­սա­լի մի­ջո­ցը. գր­քե­րի տա­րած­մանն ուղղ­ված բո­լոր քայ­լե­րը ոչ մի­այն կն­պաս­տեն ամ­բողջ աշ­խար­հում մշա­կու­թա­յին ավան­դույթ­նե­րի հա­վա­քա­կան գի­տակց­մա­նը, այլև կա­րող են ծա­ռա­յել որ­պես ներշն­չան­քի աղբ­յուր այն գոր­ծու­նե­ու­թյան հա­մար, որը հիմն­ված է համ­բե­­րա­տա­րու­թյան, փո­խըմբռն­ման և երկ­խո­սու­թյան վրա: 

  • Անգլերենի միջազգային օրը (UN English Language Day)
  • Իսպաներենի օրը ՄԱԿ-ում (UN Spanish Language Day)
  • Քիթ քչփորելու միջազգային օրը (International Nose Picking Day)
  • Լաբորատորիաների համաշխարհային օրը (World Laboratory Day)
  • Գերմանական գարեջրի օրը (German Beer Day)

Այլ տոներ

  • Անգ­լիա­յի հո­վա­նա­վոր Ս. Ջոր­ջի օրը (Մեծ Բրի­տա­նի­ա)
  • Ազ­գա­յին ինք­նիշ­խա­նու­թյան և երեխաների օրը (National Sovereignty and Children’s Day) - Թուր­քի­ա
  • Գիշերալուսնի ներքո հանդիպելու օրը (Россия)
  • Հոգեբանի օրը - Ուկրաինա
  • Գրքի օրը (Canada Book Day) - Կանադա
  • Համաշխարհային գրքիային գիշեր (World Book Night) - Великобритания
  • Վետերանների (Veterans’ Day) - Էստոնիա
  • Ազգային լեզվի օրը (Language Day) - Կոլումբիա
  • Ամռան առաջին օրը (First Day of Summer) - Իսլանդիա
  • Արագոնի օրը (Day of Aragón) - Իսպանիա
  • Վարդեր և գրքեր փոխանակելու օրը - Ֆինլանդիա
  • Բիբարի օրը (Pepper Day) - Բերմուդյան կղզիներ
  • Խոնջոմայի օրը (Khongjom Day) - Հնդկաստան
  • Չորոյի ազգային օրը (National Choro Day) - Բրազիլիա
  • Բալով պանրաբլիթի ազգային օրը (National Cherry Cheesecake Day) - ԱՄՆ
  • Հնարավորության ազգային օրը (National Take a Chance Day) - ԱՄՆ
  • Պիկնիկի ազգային օրը (National Picnic Day) - ԱՄՆ
  • Գրպանի Բանաստեղծության ազգային օրը (National Poem in Your Pocket Day) - ԱՄՆ
  • Կորած շների մասին իրազեկելու ազգային օրը (National Lost Dog Awareness Day) - ԱՄՆ
  • Աստղագնացի անհնարինության օրը (Impossible Astronaut Day) - ԱՄՆ
  • Դուստրերին և որդիներին աշխատատեղ տանելու ազգային օրը (National Take Our Daughter and Sons to Work Day) - ԱՄՆ
  • Սիրահարների ազգային օրը (National Lover’s Day) - ԱՄՆ
  • Շեքսպիրաբար խոսելու ազգային օրը  (National Talk Like Shakespeare Day) - ԱՄՆ
  • Ազդրերի նախընտրության օրը (Love Your Thighs Day) - ԱՄՆ
  • Պատանեկեկան գրականության օրը (Celebrate Teen Literature Day) - ԱՄՆ
  • Շնորհակալության հինգշաբթի (Thank You Thursday) - ԱՄՆ
  • Կինոթատրոնի օրը (Movie Theatre Day) - ԱՄՆ
  • Անգլիական բուլկու ազգային օրը (National English Muffin Day) - ԱՄՆ

Ապրիլի 23-ի տոների մասին՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2018 - Ապրիլի 23-ին ժամը 16:15-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:

  • Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո տասնյակ հազարավոր քաղաքացիներ մարզերից և Երևանի այլ հատվածներից Հանրապետության հրապարակ են գալիս՝ նշելու վարչապետի հրաժարականը:
  • Ուղերձ է հղում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը. «Ես ողջունում եմ ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը և կոչ եմ անում բոլորին շարունակել զսպվածություն ցուցաբերել և առաջնահերթ նշանակություն տալ երկխոսությանը»։
  • ՌԴ ԱԳ նախարարի մամլո խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց. «Ժողովուրդը, որն ունի ուժ իր պատմության ամենաբարդ պահերին չմասնատվելու ու պահպանելու հարգանքը միմյանց նկատմամբ, չնայած ծայրահեղ հակասությունների, հզոր ժողովուրդ է: Հայաստա՛ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»։
  • ԵԱԿ ԽՎ նախագահ Ջորջ Ծերեթելին հայտարարեց. «ԵԱՀԿ ԽՎ-ն ուշադիր հետևում է իրավիճակին և պատրաստ է աջակցելու Հայաստանին դեպի ժողովրդավարություն ճանապարհին»:

2001 - Intel ընկերությունը ներկայացնում է իր նոր պրոցեսորը՝ Pentium 4։
1992
 - Պեկինում բացվում է ՄըքԴոնալդս ընկերության ամենախոշոր ռեստորանը՝ 700 տեղով:
1982 - Տեղի ունեցավ «Հին օրերի երգը» հայկական ֆիլմի պրեմիերան:
1967 - Տիեզերք բարձրացավ Սովետական «Սոյուզ 1» տիեզերանավը:
1956 - ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցավ Էլվիս Փրեսլիի առաջին համերգը:
1923 - Հովհաննես Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը:

  • Սակայն կար մի բան, որի մասին այն օրերին քչերը գիտեին: Բանն այն է, որ դեռ Մոսկվայում, դիահերձման ժամանակ բանաստեղծի որդին` Արեգը, բժիշկներից խնդրել էր իրեն հանձնել Թումանյանի սիրտը: Եղբորը` Համլիկին ուղղված նամակում նա գրում էր.
  • «Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»:
  • Տարիներ շարունակ հարազատները սիրտը պահում էին գրողի առանձնատանը, մի փոքրիկ պահարանի մեջ: Բայց մի անգամ Թումանյանների տուն այցի եկավ Ավետիք Իսահակյանը: Ուշ ժամ էր, և նա մնաց գիշերելու: Որպես հարազատ հյուր նրան օթևան տվեցին Թումանյանի առանձնասենյակում: Երբ լույսը բացվեց, տանտերերը նկատեցին, որ Իսահակյանը չափազանց անհանգիստ էր: Հետո վերջինս խոստովանեց, որ ողջ գիշեր չի քնել, իսկ անքննության պատճառը եղել է Թումանյանի սրտի ներկայությունը: Այդ դեպքից հետո բանաստեղծի սիրտը տեղափոխվեց Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան:
  • Միայն 1994 թվականին ի կատար ածվեց Թումանյանի փափագը: Նրա սիրտը հողին հանձնեցին հայրական տան բակում: Եվ հողը կարոտով ընդունեց սիրտը նրա, ով Ամենայն Հայոց բանաստեղծն էր և Արարատը մեր նոր քերթության:

1913 - Ջուր իջեցվեց «Աքվիտանիա» շոգենավը:

  • Այն միակ շոգենավն է, որ մասնակցել է առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին: :  Համարվում է ամենագեղեցիկ քառատուրբին շոգենավերից մեկը: 

1909 - Երիտթուրքերի բանակն սկսում է հարձակումը Կոս­տանդ­նու­պոլիսի վրա։
1907 - Ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնը սկսեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը:
1896 - Նյու Յորքում անցկացվեց Ամերիկայի առաջին կինոցու­ցա­­դրումը։
1810 - Մկրտվեց Ֆրեդերիկ Շոպենը՝ կիրակի օրը ՝ Զատիկին, հենց այն եկեղեցում, որտեղ ամուսնացել են իր ծնողները։ 
1519 - Լեոնարդո դա Վինչին թելադրեց իր կտակը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1977 - Ջոն Սինա, ամերիկացի կինոդերասան, հիփ-հոփ երգիչ և պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ
1962 - Ջոն Դևիդ Հաննա, շոտլանդացի դերասան, պրոդյուսեր 
1936 - Ռոյ Օրբիսոն, ամերիկացի երգիչ, ռոքնռոլի պիոներ 

  • Հայտնի է «Only the Lonely», «Crying», «In Dreams», «Oh, Pretty Woman» հիթերով։

1928 - Շիրլի Թեմփլ, ամերիկացի դերա­սանուհի, պետական գործիչ 

  • Առավել հայտնի է 30-ականներին խաղացած իր մանկական դերերով։

1918 - Վահրամ Եղշատյան, հայ դերասան
1918 - Գե­որ­գի Վի­ցին, ռուս կինոդե­րա­սան
1911 - Ռոնալդ Նիմ, անգլիացի ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ և պրոդյուսեր
1891 - Սերգեյ Պրոկոֆև, ռուս կոմպոզիտոր և դաշնակահար
1857 - Ռուջերո Լեոնկավալո, իտալացի երգահան, «վերիզմի» ուղղության հետևորդ
1775 - Ջոզեֆ Թյորներ, անգլիացի նկարիչ, ջրանկարիչ և փորագրիչ
1564 - Ու­իլ­յամ Շեքս­պիր, անգլ. բա­նաս­տեղծ, դրա­մա­տուրգ

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը4ապրիլի 23

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon