Պատմության այս օրը. հունիսի 16

Պատմություն 16.06.2020   10:00   121

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Աֆրիկայի երեխաների պաշտպանության օրը (International Day of African Child)

Ըստ Աֆրիկյան միաբանության որոշման՝ ամեն տարի՝ հունիսի 16-ին, նշվում է Աֆրիկայի երեխաների պաշտպանության միջազգային օրը, որն առաջին անգամ նշվել է 1991 թվականին: Օրվա հիմնական նպատակն է աշխարհի ուշադրությունը հրավիրել Աֆրիկայի երեխաների հիմնական խնդիրների ու նրանց առօրյա պայմանների վրա:
Օրվա ընտրությունը պատահական չէր: 1976թ.-ի հունիսի 16-ին հազարավոր սևամորթ աշակերտներ դուրս էին եկել Յոհանեսբուրգի փողոցներ`   պահանջելով դպրոցական կրթության որակի բարձրացում: Նրանք նաև ցանկանում էին պաշտպանել իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը: 
Հարյուրավոր դեռահասներ գնդակահարվել են կառավարական ուժերի կողմից: Հետագա շաբաթների ընթացքում ավելի քան 100 մարդ է սպանվել և մոտ 1000 մարդ վիրավորվել: Ըստ պաշտոնական տվյալների`   1976 թվականի հունիսի 16-ից մինչև փետրվարի 28-ը ոստիկանության բացած կրակի հետևանքով մահացել է 575 մարդ, ձերբակալվել է մոտ 6 հազար մարդ:

  • Հարավային Աֆրիկայի պայքարող ժողովուրդների հետ համերաշխության միջազգային օրը
  • Ընտանեկան դրամային փոխանցումների միջազգային օրը (International Day of Family Remittances) *
  • Տնային սպասուհիների միջազգային օրը (International Domestic Workers Day) *
  • Ծովային կրիայի համաշխարհային օրը (World Sea Turtle Day) *
  • Արբորիստներին երախտագիտություն հայտնելու օրը (Arborist Appreciation Day) *

Ազգային

  • Արգենտինա - Ճարտարագետի օրը 
  • Հայաստան - Հիշատակ Ս. Նունե և Ս. Մանե կույսերի

Ս. Նունեն և Ս. Մանեն Հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որ Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակիցների հետ: Հայաստան հասած 37 կույսերից զատվելով` Մանեն հեռանում է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռը, որտեղ փակվելով մի քարայրում` ճգնում է: Այսպես Մանե կույսը «հրեշտակային կյանքով», աղոթքով և աստվածային մխիթարությամբ զորացած ապրում է այդ այրում, որը հետագայում իր անունով կոչվում է «Մանեի այր»: Հետաքրքրական պատմություն է հաղորդում վարքագիրը Մանեի վերջին օրերի մասին: Այդ ժամանակաշրջանում Ս. Գրիգոր Լուսավորիչն էլ է կամենում հեռանալ հասարակությունից և իր կյանքի վերջին օրերն ապրել առանձնության մեջ: Այդ ներշնչումով Հայոց հայրապետը գալիս է Դարանաղյաց լեռներ և իբրև բնակության վայր ընտրում Սեպուհ լեռան քարայրը, ուր ճգնում էր Մանեն: Երբ մոտենում է այրին, Մանեի ձայնն է լսում, որը պատվիրում է Ս. Գրիգորին երեք օրից վերադառնալ իր ընտրած քարայրի մոտ: Կատարելով սրբի ցանկությունը` հայրապետը վերադառնում է երեք օրից և սրբուհուն վախճանված գտնելով` սաղմոսներով թաղում է նրան քարայրում (323 թ.): Իսկ Նունե կույսը (վրաց. աղբյուրներում` Նինո) հայոց Տրդատ թագավորի հալածանքներից ազատվելով` մեկնում է Վրաստան, Մծխիթա մայրաքաղաքը, ուր շարունակում է ապրել սրբակենցաղ աղոթական կյանքով, քարոզում և ողջ ժողովրդին դարձի բերում: Գործած հրաշքների և բարեգործությունների համար կույսին տանում  են արքունիք, ուր բժշկում է հիվանդ թագահուն, ապա հրաժարվելով բոլոր թանկարժեք նվերներից, քարոզում Տիրոջ Ավետարանը: Միհրան թագավորը ևս անմիջապես իր վրա զգալով անծանոթ Աստծո զորությունը, դարձի է գալիս: Ավետարանը քարոզվում է նաև երկրի մեծամեծերին: Այս ամենի արդյունքում Նունեի խորհրդով պատվիրակություն է առաքվում Ս. Գրիգոր Լուսավորչին և Տրդատ թագավորին` խնդրանքով, որ հոգևորականներ ուղարկեն իրենց երկիր` մկրտություններ կատարելու և սպասավորելու ժողովրդին: Այսպիսով Ս. Նունեն դառնում է Վրաստանի առաքելուհին:

  • Միացյալ Թագավորություն - Սուսեկսի օրը (Sussex Day) 
  • Իռլանդիա - Բլումի օրը (Bloomsday) *
  • Ռուսաստան - ВДНХ-ի ծննդյան օրը
  • Ռուսաստան - Երեք թղթե նավակներին հեռավոր նավարկության ուղարկելու օրը
  • Սեյշելյան կղզիներ - Հայրիկի օրը (Father’s Day) 
  • ԱՄՆ - Ամերիկյան պատվո օրեր (Honor America Days) 
  • ԱՄՆ - Թուփաքի ծննդյան օրը (Tupac’s Birthday) *
  • ԱՄՆ - Թարմ բանջարեղենի օրը (Fresh Veggies Day) *
  • ԱՄՆ - Օշարակի ազգային օրը (National Fudge Day) *
  • Հարավային Աֆրիկա - Երիտասարդության օրը 

* Հունիսի 16-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2003 - Հա­յաս­տա­նում առա­ջին ան­գամ տե­ղի ու­նե­ցան ՆԱ­ՏՕ-­ի ան­դամ երկր­նե­րի բա­նակ­նե­րի զո­րա­վար­ժու­թյուն­նե­րը:

1999 - Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկը:

1983 - ԱՍԱԼԱ-ի գրոհային Մկրտիչ Մադարյանը Ստամբուլի աշ­խար­հահռչակ փակ շուկայում նռնակներով և ավ­տո­մատով ակցիա կատարեց, որի արդյունքում զոհվեցին նա ու մի քանի թուրք։ 21 մարդ վիրավորվեց։

1972 - Նյու Յորքում բացվեց ջազի թանգարանը։

1971 - Ծնվել է ամերիկացի ռեփեր, դերասան, պրոդյուսեր Թուփակ Շաքուրը։

1963 - Տիեզերք թռավ առաջին կին տիեզերագնացը՝ Վալենտինա Տերեշկովան։

1960 - Նյու Յորքում կայացավ Ալֆրեդ Հիչքոքի «Պսիխո» ֆիլմի պրեմիերան:

1943 - 54-ամյա Չարլի Չապլինն ամուսնանում է 18-ամյա Ունա Օ՛Նիլի հետ։ 30 տարի տևած ամուսնությունից զույգը 8 երեխա է ունենում։ Օ՛Նիլը Չապլինի չորրորդ ու վերջին կինն է եղել, որի հետ դերասանն ապրել է մինչև կյանքի վերջ։

1930 - ԽՍՀՄ-ն անցավ դեկրետային ժամանակի։

1925 - Ղրիմում բացվեց խորհրդային ամենահայտնի պիոներական ճամբարներից մեկը` «Արտեկը»:

1920 - Հաագայում բացվեց Ազգերի Լիգայի միջազգային տրի­բու­նալը։

1903 - ԱՄՆ-ում Հենրի Ֆորդը հիմնադրեց «Форд Мотор» ավտոմեքենաների ընկերությունը:

1903 - Գրանցվեց «Պեպսի Կոլա» ապրանքային նշանը:

1896 - Ծնվել է ֆրանսիացի ավտո­արդյունաբերող Ժան Պեժոն։

1894 - Սորբոնի համալսարանում Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությամբ սկսվեց առաջին Օլիմպիական կոնգրեսը:

1846 - Հռոմի պապ ձեռնադրվեց Պիուս 9-րդը, ով դարձավ Հռոպի պապերի մեջ ամենաերկար կառավարածը:

1784 - Հոլանդիայում արգելվեց նարնջագույն հագուստ կրելը։

1633 - Ինկվիզիցիայի դատարանը վճռեց պատժել Գա­լի­լեո Գա­լի­լեյին հերետիկոսության մեղադրանքով։

1313 - Ծնվել է իտալացի գրող ու պոետ Ջովաննի Բոկաչչոն։ «Դեկամերոնի» հեղինակն է։


ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Ազիլիա Բենքս (Azelina Banks), ամերիկացի ռեփեր և երգչուհի

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունիսի 16


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon