Պատմության այս օրը. հունվարի 19

Պատմություն 19.01.2020   09:30   77

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

  • Ձյան համաշխարհային օրը (Ձմեռային մարզաձևերի միջազգային օր)
  • Կրոնի համաշխարհային օրը

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2007 - Սպանվեց պոլսահայ նշանավոր լրագրող, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տպագրվող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը:

Կարծիք կա, որ Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպվել է հայտնի Էրգենեկոն կազմակերպության կողմից: Սա Թուրքիայում գործող գաղտնի ծայրահեղ ազգայնականների կազմակերպություն է, որը մեղադրվում է Թուրքիայում պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ: Թուրքիայի կառավարությունը այն համարում է ահաբեկչական կազմակերպություն: Պետք է հաշվի առնել նաև, որ Հրանտ Դինքի սպանությամբ կտրուկ նվազեց Թուրքիայի վարկանիշը միջազգային ասպարեզում, ինչն էլ հենց համարվում է Էրգենեկոնի ցանկությունը:

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը Հրանտ Դինքին համեմատում էր Մարտին Լյութեր Քինգի հետ: Դինքն էլ Թուրքիայում էր պայքարում խտրականության դեմ` մարդկանց կյանքի, խոսքի ազատության, ազգային փոքրամասնությունների համար: Հենց սրանով էլ նա դարձավ նոր Թուրքիայի խորհրդանիշը:

1991 - Սադդամ Հուսեյնի հրամանով մոտ 816 հազար տոննա նավթ լցվեց Պարսից ծոց։
1990 - Խորհրդային զորքերը մտնում են Բաքու։ Սպանվում են ավելի քան 100 բողոքավորներ և պատահական անցորդներ։
1966 - Ինդիրա Գանդին դառնում է Հնդկաստանի վարչապետ։
1963 - Հեռուստատեսությամբ The Beatles խմբի առաջին ելույթը:

1962 - Սովետական Միությունը մեղադրում է Իսրայելին՝ սինագոգները լրտեսության համար օգտագործելու մեջ:
1955 - ԱՄՆ նախագահ Էյզենհաուերն անցկացրեց աշխարհում առաջին հեռուստատեսային մամուլի ասուլիսը:
1946 - Իրանը դիմում է ՄԱԿ-ին, խնդրելով իր ներքին գործերին միջամտելուց պաշտպանել Սովետական Միությունից:
1920 - Փարիզի հաշտության կոնֆերանսը դե ֆակտո ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը:
1853 - Տեղի ունեցավ Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» օպերայի առաջնախաղը:
1825 - Էզրա Դագետը պատենտավորեց պահածոյատուփը։
1764 - Ազատախոհության համար Ջոն Ուիլքս Բուտին վռնդեցին Անգլիայի պառլամենտի Համայնքների պալատից։
1759 - Պորտուգալացի միապետ Ժոզե I-ը հրահանգում է երկրի և բոլոր գաղութներից վտարել ճիզվիտներին։
1728 - Ռուս ցար Պետրոս II-ն իր արքունիքի հետ տեղափոխվում է Մոսկվա։

ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Էդգար Մանուչարյան, հայ Ֆուտբոլիստ։
1958 - Կարեն Քոչարյան, հաղորդավար
1943 - Ծնվել է բլյուզի սպիտակամորթ թագուհին՝ Ջենիս Ջոփլինը։

Ջենիս Ջոփլինը ծնվել է ԱՄՆ Թեխաս նահանգի Պորտ Արթուր քաղաքում: Ջոփլինը, որն իր կենդանության օրոք ընդամենը 4 ստուդիական ալբոմ է թողարկել, համարվում է բլյուզի լավագույն սպիտակամաշկ կատարող և ռոք երաժշտության մեծագույն վոկալիստներից է:
Երգչուհին մահացել է 27 տարեկանում՝ հերոինի գերդոզավորումից:
Երգչուհու մահվանից հետո նրա մասին գրվեցին բազմաթիվ գրքեր ու հոդվածներ, նկարահանվեցին ֆիլմեր, ստեղծվեցին կտավներ ու քանդակներ։ Տասնյակ հեղինակներ վերջին 40-50 տարվա ընթացքում փորձել են վերլուծել ու հասկանալ Ջենիսի ֆենոմենը։
1995 թ. Ջենիս Ջոփլինը հետմահու ընդգրկվել է ռոք-ն-ռոլի Փառքի սրահում
2005 թ. շնորհվել է Grammy մրցանակ՝ նշանակալի ձեռքբերումների համար։
Ջոփլինը գրավում է Rolling Stone (2004) հանդեսի «Բոլոր ժամանակների 50 մեծագույն երգիչների» ցուցակում։

1922 - Եժի Կավալերովիչ, լեհ կինոռեժիսոր, դրամատուրգ (մ. 2007 թ.)։
1910 - Հրաչյա Քոչար, հայ արձակագիր (մ. 1965)։
1901 - Լևոն Եվանգուլյանց, հայ խորհրդային ինժեներ, մեխանիկ
1883 - Հերման Աբենդրոթ, գերմանացի դիրիժոր (մ. 1956)
1851 - Դեվիդ Սթար Ջորդան, ձկնաբան, մանկավարժ, եվգենիստ
1839 - Պոլ Սեզան, ֆրանսիացի նկարիչ (մ. 1906)
1809 - Էդգար Պո, ամերիկացի արձակագիր, բանաստեղծ (մ. 1849)
1798 - Օգյուստ Կոնտ, ֆրանսիացի փիլիսոփա, (ծն. 1857)
1736 - Ջեյմս Վատ, շոտլանդացի գյուտարար (մ. 1819)
1601 - Գվիդո Գանյաչի, իտալացի նկարիչ

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունվարի 19


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon