Պատմության այս օրը. հունվարի 4

Պատմություն 04.01.2020   09:30   260

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

  • ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐ 
  • Նյուտոնի օրը - միջազգային տոն

Այսօր գիտնականների համաշխարհային միությունը նշում է գիտելիքի տոնը` Նյուտոնի օրը: Ընտրվել է հենց այս օրը, քանի որ մեծ գիտնական Իսահակ Նյուտոնը ծնվել է հունվարի 4-ին: Այս օրը մի շարք գիտնականներ այցելում են մեծ ֆիզիկոսի գերեզմանին, որը գտնվում է Լոնդոնի Վեստմիստերյան աբբայությունում:

  • Բրայլի այբուբենի համաշխարհային օրը (World Braille Day) - ՄԱԿ
  • Սպագետիի ազգային օրը (National Spaghetti Day) - ԱՄՆ

ԱՄՆ-ում հունվարի 4-ին նշվում է սպագետիի ազգային օրը (National Spaghetti Day): Սպագետին մակարոնի տեսակ է` բարակ և երկար: Խաշած լապշայի մասին առաջին հիշատակումները գտնում ենք Թալմուդում: Ըստ տվյալների` արաբներն այդ ճաշատեսակը հայտնաբերել են մի քանի հազար տարի առաջ: Թալմուդի գրերի համաձայն` մակարոնեղենը սննդի մեջ սկսել են կիրառել 5-րդ դարից սկսած:

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2016 - Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Սուդանը դիվանագիտական հարաբերությունները խզեցին Իրանի հետ։

2010 - Տեղի ունեցավ աշխարհի ամենաբարձր շինության՝ Բուրջ Խալիֆայի պաշտոնական բացումը։

2004 - Վարդերի հեղափոխության արդյունքում Միխաել Սա­հա­կաշ­վիլին ընտրվեց Վրաստանի նախագահ։

2004 - «Սպիրիտ» մարսագնացը վայրէջք կատարեց Մարսի վրա։

1985 - Լոնդոնում սուրոգատ մոր օգնությամբ ծնվեց առաջին աղջիկ երեխան:

1970 - «Բիթլզի» անդամները վերջին անգամ միասնաբար աշխատեցին Let It Be երգի ձայնագրության վրա՝ համանուն ալբոմի համար։

1961 - Կոպենհագե­նում ավարտ­վեց պատ­մու­թյան ամե­նա­եր­կա­րատև գոր­ծա­դու­լը, որը գրանց­վել է Գի­նե­սի ռեկորդների գրքում։ Այն տևել է 33 տա­րի։

1961 թվականի հունվարի 4-ին Գինեսի ռեկորդների գրքում մի փոքր տարօրինակ ռեկորդ գրանցվեց: Կոպենհագենում ավարտվեց պատմության մեջ ամենաերկարատև գործադուլը: Վարսավիրների օգնականները դադարեցրեցին 33 տարի տևած գործադուլը: Հաջողվել էր արդյոք նրանց հասնել իրենց պահանջների բավարարմանը՝ այդպես էլ գաղտնի մնաց:

1959 - «Луна-1»-ը դարձավ առաջին տիեզերական սարքավորումը, որ հասավ Լուսնի մոտակայքը։

1943 - Ամերիկյան «Թայմս» հանդեսը 1942 թվականի տարվա մարդ ճանաչեց Իոսիֆ Ստալինին։

1915 - Սարիղամիշի գործողության հետևանքով ռուսական զորքերը ամբողջությամբ գերեցին թուրքական բանակի 9-րդ կորպուսը։

1896 - Յուտան դարձավ ԱՄՆ-ի 45-րդ նահանգը։

1885 - Վիլյամ Գրանտը կատարեց կույրաղիքի առաջին վի­րա­հա­տու­թյունը։ 

1643 - Ծնվեց անգլիացի գիտնական, ֆիզիկոս, մեխանիկ, աստղագետ, մաթեմատիկոս և աստվածաբան Իսահակ Նյուտոնը։ 

Այսօր գիտնականների համաշխարհային միությունը նշում է գիտելիքի տոնը` Նյուտոնի օրը: 

1493 - Քրիստափոր Կոլումբոսն իր առաջին ճանապարհորդության ետ դարձի ճամփան բռնեց Ամերիկայից Եվրոպա։

ԾՆՎԵԼ ԵՆ

1809 - Լուի Բրայլ, ֆրանսիացի մանկավարժ, գյուտարար՝ Բրայլի այբուբենի հեղինակը։

1710 - Ջովաննի Բատիստա Պերգոլեզի, իտալացի կոմպոզիտոր (վ. 1736)։

1643 - Իսահակ Նյուտոն, անգլիացի գիտնական, ֆիզիկոս, մեխանիկ, աստղագետ, մաթեմատիկոս։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         հունվարի 4, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon