Պատմության այս օրը. հունվարի 8

Պատմություն 08.01.2020   09:30   315

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

  • Քրիստոսի ծնունդը արևելյան քրիստոնյաների մոտ (ուղղափառ)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Թուսոնում (ԱՄՆ) Արիզոնա նահանգից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախընտրական հանդիպման ժամանակ 22-ամյա Ջարեդ Լի Լոֆները մահափորձ կատարեց ելույթ ունեցող Գաբրիել Գիդֆորդի վրա. վերջինիս գլխի ծանր վնասվածքով հասցրեցին հիվանդանոց։ Զոհվեց 6, վիրավորվեցին 14 մարդ։
1998 - Հունվարի 7-8-ին կայացավ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը (օրակարգում՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ուղիները»), որտեղ էլ, ըստ էության, վճռվեց Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը:

Նիստին մասնակցել են Լևոն Տեր֊Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Հարությունյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Արկադի Ղուկասյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Օլեգ Եսայանը, Սամվել Բաբայանը, Արա Սահակյանը, Կարապետ Ռուբինյանը, Տեր֊Հուսիկ Լազարյանը, Վարդան Օսկանյանը, Շահեն Կարամանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը, Բագրատ Ասատրյանը։
Փետրվարի 3-ին, հայտնի ուժերի ճնշման արդյունքում, Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:

1992 - Ռուսաստանը, Ուկրաինան և Բելոռուսը հայտարարեցին ԽՍՀՄ փլուզման մասին։
1992 - Տեղի ունեցավ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նիստը։

  • Ընդունվեցին Լեռնային Ղարաբաղին առնչվող փաստաթղթեր։

1977 - Մոսկվայում միաժամանակ 3 ռումբ է պայթում՝ Հոկտեմբերի 25-ի փողոցում, Ձերժինսկու հրապարակում գտնվող խանութում և մետրոյի վագոնում՝ «Իզմայլովյան պուրակ» և «Մայիսմեկյան» կայարանների միջև։

1973 - Էլվիս Փրեսլին որոշեց հերթական ծննդյան օրը նշել՝ ապահարզան տալով կնոջը՝ Պրիսցելային։

1961 - Ֆրանսիացիները հանրաքվեի ժամանակ քվեարկեցին Ալժիրի անկախության օգտին։

1959 - Շառլ դե Գոլը դառնում է Ֆրանսիայի նախագահ։

1957 - Ռոբերտ Ֆիշերը 13 տարեկանում դարձավ ԱՄՆ-ի շախմատի չեմպիոն, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

Картинки по запросу Ռոբերտ Ֆիշեր

Արդեն տասներեք տարեկանում Ֆիշերը դառնում է ԱՄՆ-ի երիտասարդական մրցաշարի չեմպիոն, իսկ տասնչորսում՝ ԱՄՆ-ի ամենաերիտասարդ չեմպիոնը ողջ պատմության մեջ: Տասնհինգ տարեկանում նա թողնում է դպրոցը՝ շախմատի համար ավելի շատ ժամանակ ունենալու համար. «Միակ բանը, որ ուզում եմ անել՝ շախմատ խաղալն է,-ասում էր նա»:  16.5 տարեկան հասակում նա դարձավ աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերը: Սակայն նրա ամենագլխավոր նպատակը աշխարհի չեմպիոն կոչմանն արժանանալն էր, ինչի համար նա պատրաստ էր ամեն ինչի: Առողջական լավ վիճակ ունենանլու համար նա զբաղվում էր լողով, թենիսով, դահուկասպորտով: Ֆիշերը հայտնի էր իր«կռվարար»բնավորությամբ: Նա չէր հարմարվում մի բանի  հետ, ինչը իրեն դուր չէր գալիս:  Դա ուներ նաև դրական կողմեր մնացած շախմատիստների համար ևս: Օրինակ հենց նրա շնորհիվ աշխարհի չեմպիոնի կոչման պարգևի չափսերը բավականին աճեցին, ինչի առիթով Սպասսկին կատակել է. «Ֆիշերը մեր պրոֆմիությունն է»:
Աշխարհի չեմպիոնության համար մրցաշարը Բորիս Սպասկու հետ տեղի ունեցավ Ռեյկյավիկում 1972 թվականին և ավարտվեց Ֆիշերի հաղթանակով: Բավականին երկար խորհրդակցություններ տարվեցին որոշելու համար Կարպով-Ֆիշեր խաղի պայմանները չեմպիոնության համար, սակայն ընդհանուր հայտարարի չգալով՝ Ֆիշերը հրաժարվեց այդ խաղից, ինչի պատճառով էլ ՖԻԴԵ-ն 1975 թ. ապրիլի 3-ին զրկեց Ֆիշերին չեմպիոնի կոչումից և նոր չեմպիոն հռչակեց Անատոլի Կարպովին: Այս դեպքից հետո նա այլևս չվերադարձավ պրոֆեսիոնալ աշխարհ:
Ռոբերտ Ֆիշերը մահացավ 2008 թ. հունվարի 18-ին: Երեխաներ նա այդպես էլ չունեցավ:

1851 - Ֆիզիկոս Ժան Ֆուկոն ապացուցեց, որ Երկիրը պտտվում է:
1838 - Ուղարկվեց առաջին հաղորդագրությունը՝ Մորզեի այբուբենով։
1450 - Շոտլանդիայում հիմնվեց Գլազգոյի համալսարանը։

ԾՆՎԵԼ ԵՆ

1942 - Ծնվել է անգլիացի ֆիզիկոս-տեսաբան ու տիեզերաբան, Քեմբրիջի համալսարանի տեսական տիեզերաբանության Կենտրոնի հիմանդիր ու ղեկավար Սթիվեն Հոքինգը։

  • Սթիվեն Հոքինգի կարծիքով՝ մարդկության գոյությունը մինչև 2600 թվականը կվերանա, եթե մինչ այդ բնակության համար պիտանի նոր մոլորակ չգտնի:  Ըստ նրա՝ Երկիրը մոտ 600 տարի անց վերածվելու է «հրե գնդի»։
  • Գիտնականի խոսքով՝ մարդկությանն անհրաժեշտ է մտածել նոր մոլորակ գտնելու մասին, որը չի լինի արեգակնային համակարգում: Նա առաջարկում է կենտրոնանալ մոտակա՝ Կենտավրոս համաստեղության Ալֆա աստղի վրա: Այն մեր մոլորակից 4,37 լուսային տարի հեռավորության վրա է:
  • Ինչպես նշել է գիտնականը, հաջողության դեպքում, արդեն 21-րդ դարի երկրորդ կեսերին հնարավոր կլինի տեսնել բնակության համար պիտանի մոլորակից ստացված լուսանկարները:
  • Հոքինգի ուսուցիչներից մեկը բրիտանացի մաթեմատիկոս, հայկական ծագումով գրող Տիգրան Թահտան է: Ըստ Հոքինգի, հենց Տիգրան Թահտան է հետաքրքրություն առաջացրել գիտության նկատմամբ, և նրա շնորհիվ է Հոքինգը դարձել Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր՝ ղեկավարելով այն բաժինը, որը ժամանակին զբաղեցնում էր Իսահակ Նյուտոնը:

1939 - Ծնվել է վենեսուելացի-ամերիկացի դիզայներ Կարոլինա Հերերան։

Картинки по запросу Կարոլինա Հերերա

Նրա զգեստները կրել են առաջին տիկիններ Ժակլին Օնասսիսը, Միշել Օբաման և այլք։ Նյու Յորք Թայմսը նրա զգեստները նկարագրում է «էլեգանտ և աշխարհիկ, առանց անհեթեթությունների»։

1935 - Ծնվել է ռոք-ն-ռոլի արքան՝ Էլվիս Փրեսլին։

Էլվիս Փրեսլի

20-րդ դարի երգիչների շարքում ամենափայլուն ու անկրկնելի մի կերպար էր: Նրան անվանում էին ռոքնռոլի արքա կամ պարզապես՝ արքա: Նա ծնվել է 1935 թ.-ի հունվարի 8-ին ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի Տյուպելո քաղաքում՝ աղքատ, սակայն աստվածավախ ու բարեպաշտ ծնողների ընտանիքում:
Նրա երկվորյակ եղբայրը մահացած էր ծնվել, և Էլվիսին վիճակված էր միայնակ սկսել իր կյանքի ուղին, որի ընթացքում նա հասավ փառքի ամենաբարձր գագաթներին: Երգիչն իր առաջնթացն սկսել է եկեղեցական երգչախմբում, իսկ 10 տարեկանում տոնավաճառում ժողովրդական երգեր կատարելու համար մրցանակ է ստացել:
Իր կարճատև կյանքի ընթացքում Էլվիս Փրեսլին հասցրել է նվաճել ավելին, քան իր ժամանակի որևէ այլ արտիստ: Նրա հմայիչ ձայնն ու արտիստիկ արտաքինը մեկընդմիշտ առավելություն են հաստատել բեմում: Տասնյակ ալբոմներ ու հարյուրավոր սինգլներ թողարկելուց բացի, ռոքնռոլի արքան գրավել էր նաև էկրանը: Էլվիս Փրեսլին նկարահանվել է 30-ից ավել ֆիլմում՝ դառնալով սպասված հերոս:
Իր կերպարով առաջ է մղել բազում հեռուստանախագծեր: Էլվիս Փրեսլին այն բացառիկ երգիչներից է, ով Գրեմմի մրցանակի է ներկայացվել 14 անգամ՝ 3 դեպքում ճանաչվելով հաղթող: Էլվիս Փրեսլիի կյանքն ընդհատվել է 1977թ.-ի գոստոսսի 16-ին:

1886 - Ծնվել է ժողովրդական դերասանուհի Օլգա Գուլազյանը։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, հունվարի 8


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon