Պատմության այս օրը. մարտի 2

Պատմություն 02.03.2020   09:30   491

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Լուցկու միջազգային օրը

Ամեն տարի՝ մարտի 2-ին, նշվում է աշխարհի ամենահետաքրքիր տոներից մեկը՝ Լուցկու միջազգային օրը։ Իսկ թե ինչու է հենց այս օրն ընտրվել դրա համար, տեղեկությունները տարբեր են։ Միակ բանը, որում կարծիքները համընկնում են այն է, որ լուկիցները տասնամյակներ շարունակ մարդկային կյանքի կարևորագույն էլեմենտներից մեկն են եղել։ Ու հիմա էլ լուցկին մեր կենցաղում վերջին տեղը չի զբաղեցնում՝ որպես կրակ ստանալու հեշտ ու հարմար ձև։

Լուցկին ծայրին դյուրավառ նյութից պատրաստված գլխիկ ունեցող ձողիկ (կոթուն, ծղոտ) է, որը ծառայում է բաց կրակ ստանալու համար: Լուցկու գլխիկները տաքանում են մինչև 1500 °C:

Առաջին լուցկիները 1805 թվականին պատրաստել է ֆրանսիացի քիմիկոս Ժան Շանսելը։ Դրանք փայտե լուցկիներ էին, որոնք վառվում էին ծծմբի, բերթոլեի աղի և ծծմբային սնդիկի խառնուրդից պատրաստված գլխիկը խտացրած ծծմբական թթվի հետ շփելիս։

Ժամանակի հետ բրիտանացի քիմիկոս և դեղավաճառ Ջոն Ուոքերն սկսվեց ծծմբային լուցկիների արտադրությունը (1826)։ Ջոն Ուոքերի լուցկիների գլխիկները պատրաստված էին ծարիրի սուլֆիդի, բերթոլեի աղի և գումիարաբիկի (բուսախեժ՝ մածուցիկ հեղուկ, որն արտահոսում է ակացիայի բնից) ստացվող խառնուրդից։

1830 թվականին ֆրանսիացի 19-ամյա քիմիկոս Շառլ Սորիան հորինեց ֆոսֆորային լուցկին, որը պատրաստված էր բերթոլեի աղի, սպիտակ ֆոսֆորի և սոսնձի խառնուրդից։ Այդ լուցկիները խիստ դյուրավառ էին, քանի որ վառվում էին նույնիսկ տուփի մեջ իրար հպվելիս կամ էլ ցանկացած կոշտ մակերևույթի, օրինակ՝ երկարաճիտ կոշիկների տակերին, քսվելիս։


Հայաստան

  • Դիվանագետի օրը

1992թ. մարտի 2-ին Հայաստանի դրոշը բարձրացվեց Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջև՝ Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության անդամ։ Դրանով հայոց նորանկախ պետության ծննդյան վկայականը ստացավ միջազգային վավերացում։ 2012թ. ՀՀ կառավարության որոշումով մարտի 2-ը սահմանվեց Հայաստանի Հանրապետության Դիվանագետի օր։

Նորաստեղծ հայկական դիվանագիտությունը սկսեց իր առաջին քայլերը բարդ պայմաններում։ Պատմական հանգամանքների բերումով Հայաստանը չուներ դիվանագիտական խորը ավանդույթներ և փորձ, շատ հաճախ ստիպված էինք կայացման ընթացքում սովորել, ձևավորել դիվանագիտական մեր ձեռագիրը և ոճը։ Չնայած բոլոր դժվարություններին դա հնարավոր եղավ անել բավականին կարճ ժամանակահատվածում: Այսօր Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 157 պետությունների հետ, 87 միջազգային կազմակերպության անդամ է։ Արտերկրում գործում է Հայաստանի 61 դիվանագիտական ներկայացուցչություն, իսկ մեր երկրում՝ 58 երկրների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչություններ: Հայաստանի և տարբեր պետությունների ու միջազգային կազմակերպությունների միջև կնքված է 1744 պայմանագիր և համաձայնագիր։


Ազգային

  • Անկախության օրը (Մարոկկո)
  • Էվակուացիայի օրը (Լիբանան)
  • Գյուղացիների օրը (Մյանմա, նախկին Բիրմա)
  • Հաղթանակի օրը (Եթովպիա)
  • Ճասնախտ՝ դիմակահանդես Բազելում (Շվեյցարիա)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1992 - Հայաստանի Հանրապետությունը դառնում է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) լիիրավ անդամ:

  • Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Սան Մարինոն, Տաջիկստանը և Ուզբեկստանը ևս դառնում են ՄԱԿ-ի անդամ։

1983 - Անգլիայում Sony, Philips և Polygram ընկերությունները հասարակության դատին ներկայացրեցին առաջին կոմպակտ-դիսկը և կոմպակտ-դիսկի նվագարկիչը։
1981 - Գործարկվեց Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը: Այժմ ստորգետնյա փոխադրանին ձգվում է 12 կմ ուղեծրով և ունի 10 կայարան:
1978 - Չեխ Վլադիմիր Ռեմեկը դարձավ առաջին ոչ ռուս և ոչ ամերիկացի տիեզերագնացը:
1977 - Լիբանանում Թուրքիայի դեսպանության զինվորական կցորդ Նահիտ Գարագայայի և վարչական կցորդ Իլհան Էյոզբաբաջանի մեքենաների ականահարում։

  • Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը (Հ.Ա.Հ.Գ.Բ.)։

1975 - Իրանը դառնում է միակուսակցական երկիր։
1969 - Սահմանային բախումներ Սովետական և չինական զինված ուժերի միջև։
1958 - Ավստրիական Զաալֆելդին քաղաքում տեղի ունեցավ բիաթլոնի աշխարհի առաջին առաջնությունը:

  • Առաջնությանը մասնակցեցին 25 մարզիկներ 7 երկրից:

1956 -  Մարոկկոն ձեռք է բերում անկախություն Ֆրանսիայից
1951 - Բոստոն քաղաքում տեղի ունեցավ ամերիկյան Բասկետբոլի ազգային ասոցիացիայի՝ NBA-ի բոլոր աստղերի առաջին խաղը Արևմտյան և Արևելյան կոնֆերենցիաների միջև։
1933 - Նյու Յորքում տեղի ունեցավ «Քինգ Քոնգ» ֆիլմի պրեմիերան։
1917 - Ռուսական կայսրության վերջին կայսր Նիկոլայ II-ը հրաժարվում է գահից

  • Բուրժուական ժամանակավոր կառավարության ստեղծումը Ռուսաստանում:

1916 - Մարտից մինչև հաջորդ տարվա փետրվարը Օդեսայում լույս ընծայվեց «Հայերը և պատերազմը» ամսագիրը:
1902 - Ստեփան Շահումյանը գլխավորեց Ռիգայի Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողության խոշոր դասադուլը, որի պատճառով հեռացվեց ինստիտուտից և արտաքսվեց:
1882 - Վիկտորիա թագուհին խուսափում է մահափորձից։
1831 - Ալեքսանդր Պուշկինը նշանադրվեց Նատալիա Գոնչարովայի հետ։
1797 - Անգլիայի բանկը թողարկում է մեկ և երկու ֆունտանոց թղթադրամներ:
1067 - Մինսկի հիմնադրումը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1968 - Դենիել Քրեյգ, անգլիացի դերասան, Ջեյմս Բոնդի դերակատարը
1962 - Ջոն Բոն Ջովի, ամերիկացի ռոք երգիչ, «Bon Jovi» ռոք խմբի հիմնադիր 
1942 - Ջոն Իրվինգ, ամերիկացի գրող ու սցենարիստ, «Օսկարի» դափնեկիր 
1942 - Լու Ռիդ, ամերիկացի ռոք երաժիշտ, պոետ, երգիչ ու կիթառիստ, The Velvet Underground ռոք խմբի հիմնադիր 
1929 - Վլադիմիր Խոջաբեկյան, տնտեսագետ-ժողովրդագիր, ակադեմիկոս
1931 - Միխայիլ Գորբաչով, խորհրդային քաղաքական ու հասարակական գործիչ, ԽՍՀՄ ղեկավար 
1919 - Թամարա Թումանովա, բալետի պարուհի և դերասանուհի (մ․ 1996)
1919 - Ջենիֆեր Ջոնս, ամերիկացի դերասանուհի, «Օսկարի» և «Ոսկե Գլոբուսի» դափնեկիր 
1912 - Էրազմ Քարամյան, հայ ռեժիսոր
1859 - Շոլոմ Ալեյխեմ, հրեա դասական գրող
1853 - Քրիստափոր Կարա-Մուրզա, երգահան, խմբավար, երաժշտական հասարակական գործիչ, երաժիշտ քննադատ 
1820 - Մուլտատուլի, նիդերլանդական գրականության խոշոր ներկայացուցիչներից

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, մարտի 2


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon