Պատմության այս օրը. մարտի 22

Պատմություն 22.03.2020   09:30   305

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ջրային ռեսուրսների համաշխարհային օրը (World Water Day կամ World Day of Water)

Ջրային ռեսուրսների համաշխարհային օրը նշվում է մարտի 22-ին, կոչված է՝ հասարակության ուշադրությունը հրավիրելու ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա՝ կապված դրանց վերականգնման ու պահպանության հետ, անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու բնակչությանը խմելու ջրով ապահովելու հարցում։ Հրատապ է աղտոտված ջրի վերածումը մաքուր, անվտանգ և տնտեսապես գրավիչ պաշարի, որը 21-րդ դարում հանգուցային մարտահրավերներից մեկն է համաշխարհային մարդկության գոյատևման համար»։

  • Բալթիկ ծովի միջազգային օրը (Baltic Sea Day)
  • Տաքսիստի միջազգային օրը

1907 թվականին, այս օրը՝ մարտի 22-ին Լոնդոնի փողոցներում հայտնվեցին հատուկ հաշվիչներով առաջին մեքենաները։ Լոնդոնում վարորդներն այդ հաշվիչներն անվանում էին «տաքսիմետր», ֆրանսերեն «տաքս» (վճարում) և «մետրոն» (չափում) բառերից։ Հենց այդ օրն էլ սկիզբ դրվեց տաքսի և տաքսիստ հասկացողությանն ու մարտի 22-ն էլ սկսեց նշվել որպես տաքսիստների միջազգային օր: Լոնդոնում առաջին տաքսիները կանաչ և կարմիր գույն ունեին: Տաքսիների համար ավանդական համարվող դեղին գույնը հայտնվել է Hertz Corporation ընկերության հիմնադիր Ջոն Հերցի «թեթև ձեռքով»: Այդ ավանդույթը հետագայում որդեգրեցին գրեթե բոլոր նման ընկերությունները, և դեղինը ողջ աշխարհում դարձավ տաքսիների դասական գույն:

Հայաստան

  • Դատավորի կիրակի (Հայ Առաքելական Եկեղեցի)

Մեծ պահքի հինգերորդ կիրակին կոչվում է Դատավորի: Այս օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ և դատավորի մասին առակը (Ղուկ. 18:1-5): Ըստ առակի՝ մի այրի կին, անընդհատ խնդրում է Աստծուց չերկնչող և մարդկանցից չվախեցող դատավորին իր դատն անել: Դատավորը կնոջից ազատվելու համար ստիպված բավարարում է նրա պահանջը: Այս առակը պատմելուց հետո Քրիստոս հավաստիացնում է բոլորին, որ եթե անարդար դատավորն այրի կնոջ դատը տեսավ, ապա Աստված առավել ևս կկատարի բոլոր նրանց խնդրանքները, ովքեր միշտ աղոթքով խնդրում են:

Առակը հորդորում է ամեն ժամ աղոթել, ինչը խորհրդանշում է հոգու մշտական մղումն առ Աստված, բայց միևնույն ժամանակ իրական աղոթքի կոչ է: Առակը պատմելուց հետո Քրիստոս ասում է. «Իսկ երբ մարդու Որդին գա, արդյո՞ք երկրի վրա հավատ կգտնի» (Ղուկ. 18:8):  Առակում Հիսուս տալիս է երկրորդ գալստյան գաղափարը: Տիրոջ բառերի մեջ տխրություն ու թախիծ է զգացվում: Փրկչի համար ցավալի է, որ շատ մարդիկ կարող են ենթարկվել ահեղ դատաստանի` արքայության ժառանգորդներ լինելու փոխարեն:

Ազգային

  • Մայրերի օրը (Միացյալ թագավորություն)
  • Ժողովրդական կուսակցության օրը (Լաոս)
  • Արաբական լիգայի օրը (Լիբանան, Հորդանան)
  • Էմանսիպացիայի օրը (ստրկության վարացման օրը) - (Պուերտո-Ռիկո)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1951 - Հիմնադրվեց ԽՍՀՄ առաջին կենտրոնական հեռուստաստուդիան:
1945 - Կահիրեում հիմնվեց Արաբական Պետությունների Լիգան, որի կազմի մեջ մտան Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Իրաքը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան և Եմենը։
1935 - Պարսկաստանը պաշտոնապես վերանվանվեց Իրան։
1933
 - Դախաույում սկսեց գործել ֆաշիստական Գերմանիայի առաջին ճամբարը:
1920 - Սկսվեցին Շուշիի ջարդերը, որոնց հետևանքով զոհվեց ավելի քան 20.000 հայ։
1895 - Փարիզում կայացավ պատմության մեջ առաջին կինոֆիլմի ցուցադրությունը:
1888 - Լոնդոնում տասներկու ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչներ ձևավորում են Անգլիական ֆուտբոլային լիգան։
1882 - ԱՄՆ-ի կոնգրեսը արգելեց բազմակնությունը։
1877 - Երևանին տրվեց քաղաքի կարգավիճակ:
1874 - Առաջին անգամ կայացավ մեծ թենիսի խաղը:
1841 - ԱՄՆ-ում արտոնագրվեց օսլայի արտադրությունը։
1772 - Ստրկությունը Անգլիայում հայտարարվեց անօրինական։


ԾՆՎԵԼ ԵՆ

1975 - Էնն Դուդեկ, ամերիկացի դերասանուհի լեհական ծագմամբ
1948 - Էնդրյու Լլոյդ Ուէբեր, անգլիացի կոմպոզիտոր 
1950 - Գորան Բրեգովիչ,
հարասլավակական երաժիշտ, երգահան
1948 - Էնդրյու Լլոյդ-Ուեբեր, անգլիացի երգահան, ռոք օպերաների ստեղծող
1943 - Ջորջ Բենսոն, ամերիկացի ջազային կիթառահար, «Գրեմիի» մրցանակակիր 
1943 - Քիթ Ռելֆ (մ. 1976), անգլիացի ռոք երաժիշտ, շրթհարմոնի կատարող, «The Yardbirds» խմբի անդամ
1937 - Անայիս Ներսեսյան, հայազգի ռումինացի բանաստեղծուհի, պատմաբան։
1931 - Բարտոն Ռիխտեր, ամերիկացի ֆիզիկոս
1926 - Մարտին Միքայելյան, հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)
1923 - Մարսել Մարսո (մականունը՝ Բիպ)հայտնի ֆրանսիացի մննջախաղի դերասան 
1913 - Սերգեյ Ադավելյան, ավիաշինարար-ճարտարագետ
1913 - Սաբիհա Գյոքչեն (մ. 2001), Թուրքիայի առաջին կին- ռազմական օդաչուն

  • Թուրքիայի առաջին կին-օդաչուն, ով 23 տարեկանում առաջին անգամ ինքնաթիռով օդ բարձրացավ: Նա նաև համարվում է Թուրքիայի առաջին կին- ռազմական օդաչուն: Սաբիհան Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի 8 որդեգրած երեխաներից մեկն է եղել։ Համաձայն թուրքական աղբյուրների և հենց Սաբիհա Գյոքչենի հարցազրույցի, նա եղել է Մուստաֆա Իզզեթ բեյի և Հայրիյեի դուստրը, ովքեր էթնիկ բոսնիացիներ էին։ Լրագրող Հրանտ Դինքը գրել է մի հոդված՝ «Սաբիհա խաթունի գաղտնիքը», որտեղ Գազիանթեփի նախկին բնակչուհի Հռիփսիմե Սեբիլջյանը վստահեցնում էր, որ եղել է Սաբիհա Գյոքչենի ազգականը, այդպիսով, շեշտելով Գյոքչենի հայկական ծագումը: Թուրքական պաշտոնական աղբյուրները և Աթաթուրքի մյուս որդեգիր դուստրը՝ Ուլքյու Ադաթեփեն (մահացել է ավտովթարի ժամանակ 2012 թվականի օգոստոսի 1-ին), վիճարկում են այս վարկածը: Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ ծանոթացել է 1925թ-ին, երբ ընդամենը 12 տարեկան էր։ Աթաթուրքը գտնվում էր Բուրսայում, երբ նրանց ծանոթացրին Սաբիհայի դառը անցյալի հետ, և Աթաթուրքը որոշեց որդեգրել աղջկան։ Օդաչուական դասընթացները սերտել է Էսքիշեհիրում: Գյոքչեն ազգանունը Սաբիհային է տվել Աթաթուրքը։ Ստամբուլի մեծությամբ երկրորդ օդանավակայանը կրում է Սաբիհա Գյոքչենի անունը։

1908 - Լուիս Լամուր (մ. 1988), ամերիկացի գրող, վեստերնի վարպետ
1905 - Վիրջիլ Գեորգիու, ռումինացի հայազգի դաշնակահար, կոմպոզիտոր և բանաստեղծ
1846 - Ռանդոլֆ Կալդեկոտ (մ. 1886), անգլիացի նկարիչ, մանկական գրքերի ձևավորման սկզբնաորողներից
1768 - Բրայան Դոնկին (մ. 1855), անգլիացի ճարտարագետ, թղթի արտադրության հաստոցի ստեղծողը
1599 - Անտոնիոս Վան Դեյք, ֆլամանդացի նկարիչ, դիմանկարների վարպետ 
1394 - Մուհամեդ իբն Շահրուխ Ուլուգբեկ (սպանվել է 1449), ուզբեկ աստղագետ և մաթեմատիկոս, 1428-1429 թվականներին Սամարղանի մերձակայքում կառուցել է աստղադիտարան, Մավերանախրայի սուլթան, Թամերլանի թոռը

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, մարտի 22


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon