Պատմության այս օրը. մայիսի 1

Պատմություն 01.05.2020   10:00   140

Մայիսը գարնան վերջին ամիսն է, հիանալի և գե­ղե­ցիկ օրերով։ Փետրավոր ամպերն են լողում երկնքում։ Մայիս ամիսը նվիրված է հռոմեացիների Մայա (հու­նա­րեն Մայիոս) աստվածուհուն, որը համարվում էր Մերկուրիի (Հերմեսի) մայրը, Ատլանտի դուստրը։ Մայա աստվածուհու տոնը նշվում էր Մայիս ամսին և կոչվում էր սիրուն մայիս։ Նրա պատվին մայիսի մեկին մեծ զոհաբերություններ էին մատուցվում։ Հին հայերի մոտ այս ամիսը կրել է Մարերի անունը:


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • ԳԱՐՆԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏՈՆԸ

Ի սկզ­բա­նե մա­յի­սի 1-ը աշ­խա­տա­վոր­նե­րի հա­մե­րաշ­խու­թյան մի­ջազ­գա­յին տոնն է:
1886 թվա­կա­նի մա­յի­սի 1-ին ամե­րի­կա­ցի­նե­րը ցույց արե­ցին՝ պա­հան­ջե­լով 8-ժամ­յա աշ­խա­տան­քա­յին օր, որն ավարտ­վեց ար­յու­նա­հե­ղու­թյամբ: 1889 թվա­կա­նին II Ին­տեր­նա­ցի­ո­նա­լի Փա­րիզ­յան կոնգ­րե­սը, ի հիշ­ա­տակ Չի­կա­գո­յի ցույ­ցի մաս­նա­կից­նե­րի, որոշ­ում ըն­դու­նեց ամեն տա­րի մա­յի­սի 1-ին ցույ­ցեր անց­կաց­նե­լու մա­սին: Առա­ջին ան­գամ աշ­խա­տա­վոր­նե­րի հա­մե­րաշ­խու­թյան մի­ջազ­գա­յին օրը նշ­վել է 1890 թվա­կա­նին Ավստ­րո-­Հուն­գա­րի­ա­յում, Բել­գի­ա­յում, Գեր­մա­նի­ա­յում, Դա­նի­ա­յում, Իս­պա­նի­ա­յում, Իտա­լի­ա­յում, ԱՄՆ­-ում, Նոր­վե­գի­ա­յում, Ֆրանսի­ա­յում, Շվե­դի­ա­յում և այլ երկր­նե­րում: Եր­կար ժա­մա­նակ մա­յի­սի 1-ը հան­դի­սա­նում էր հե­ղա­փո­խու­թյան և դա­սա­կար­գա­յին պայ­քա­րի խորհր­դա­նիշ:

  • Աշխատանքի միջազգային օրն է
  • Սիրո համաշխարհային օրը (Global Love Day) *
  • Մայիսյան տոն (May Day) *
  • Եվրոպական մայիսյան օրը (EuroMayDay) *
  • Առողջարարական մերսման իրազեկման օրը (Therapeutic Massage Awareness Day) *
  • Արևածաղկի պարտիզյաին այգեգործության միջազգային օրը (International Sunflower Guerrilla Gardening Day) *
  • Տուբայի միջազգային օրը (International Tuba Day) *
  • Սովինյոն Բլան խաղողի միջազգային օրը (International Sauvignon Blanc Day) *
  • Նամականիշի ծննդյան օրը *
  • CSS-ի վերբեռնման օրը (CSS Reboot Day) *

Ազգային

  • ԱՄՆ - Իրավունքի օրը (Law Day) 
  • ԱՄՆ - Հավատարմության ազգային օրը (National Loyalty Day) *
  • ԱՄՆ - Բեթմենի օրը (Batman Day) *
  • ԱՄՆ - Տիեզերագնացության ազգային օրը  (National Space Day) *
  • ԱՄՆ - Շոկոլադե պարֆեի  ազգային օրը  (National Chocolate Parfait Day) *
  • ԱՄՆ - Ռնգեղջյուրների փրկության օրը (Save the Rhino Day) *
  • ԱՄՆ - Օրն առանց շալվարի (No Pants Day) *
  • ԱՄՆ - Ազնվացեղ շների օրը (Purebred Dog Day) *
  • ԱՄՆ - Դպրոցական ճաշարանների հերոսների օրը (School Lunch Hero Day) *
  • ԱՄՆ - Հեքիաթասաց Գուս մայրիկի ազգային օրը (National Mother Goose Day) *
  • ԱՄՆ - Գործադիր կոուչինգերի օրը (Executive Coaching Day) *
  • ԱՄՆ - Տուն ձեռքբերողների օրը (New Home Owners Day) *
  • ԱՄՆ - Դպրոցի տնօրենի օրը (School Principals’ Day) *
  • ԱՄՆ - Ամերիկյան ընտանիքի արծաթե աստղի օրը (Silver Star Service Banner Day) *
  • Ավստրալիա - Քարտուղարի օրը (National Secretary’s Day) 
  • Արգենտինա - Սահմանադրության օրը (Constitution Day) 
  • Մեծ Բրիտանիա - Սփեյսադյան վիսկու փառատոն (Spirit of Speyside Whisky Festival) *
  • Գերմանիա - Մայիսյան տոնակատարություն (Maifeiertag) *
  • Էստոնիա - Գարնան օրը (Spring Day) 
  • Թաիլանդ - Հրթիռների փառատոն ракет *
  • Իռլանդիա - Բեթլեյն (Beltane) *

Բեթլեյնը ամառվա սկզբը նշանավորող կելտական տոնակատարությունը, որն ավանդաբար նշվում է մայիսի 1-ին: Բեթլեյնը նաև մայիս ամսվա իռլանդերեն, շոտլանդերեն անվանումն է:

  • Լատվիա - Սահմանադրական ժողովի գումարման օրը *
  • Կանադա - Սառցալուլայի օրը (Gopher Day) *
  • Հավայան կղզիներ - Լեյի՝ ծաղկեպսակի օրը (Lei Day) *
  • Հնդկաստան - Մահարաշտրա նահանգի օրը (Maharashtra Day) *
  • Հնդկաստան - Գուջարաթ նահանգի օրը (Gujarat Day) *
  • Ղազախստան - Միասնության օրը 
  • Մարշալյան կղզիներ - Սահմանադրության օրը (Constitution Day) 
  • Չեխիա - Սիրո տոնը (Feast of love) 
  • Պերու - Դե Չապի Կույսի տոնը (Virgen de Chapi) *
  • Ռուսաստան - Խաչվող ոտքերի օրը
  • Ֆրանսիա - Հովտաշուշանի օրը (Lily of the Valley Day) 
  • Ֆրանսիա - Թութակի փառատոն (Festival of the Parrot) *

* Մայիսի 1-ի անսովոր տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Բարաք Օբաման հայտարարում է Ուսամա բեն Լադենի սպանության մասին։
2004 - Չեխիան, Հունգարիան, Լեհաստանը, Կիպրոսը, Սլովակիան, Սլովենիան, Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Մալթան մտան Եվրոպական միության կազմի մեջ:

  • Այն ԵՄ-ի ամենամեծ փոփոխությունն է:

1979 - Էլթոն Ջոնն առաջին անգամ դարձավ էստրադայի աստղ աշխարհի մասշտաբով։
1967 - Էլվիս և Պրիսցելա Փրեսլիների հարսանիքը։
1961 - Ֆիդել Կաստրոն հայտարարեց, որ Կուբայում այ­լևս ընտ­րու­թյուններ չեն լինելու։
1951 - Մյունխենից իր հեռարձակումներն է սկսում «Ազատություն» ռադիոկայանը:
1949 - Հայտնաբերվեց Նեպտունի արբանյակ Ներեիդան:
1948 - Ստեղծվում է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը։
1945 - Բեռլինում Ռայխստագի վրա բարձրացվում է սովետական դրոշը։
1941 - Տեղի ունեցավ Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» ֆիլմի պրեմիերան:

  • Ֆիլմը Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում 1-ին տեղում է:

1935 - Էկ­րան է բարձ­րա­նում «Պե­պո» առա­ջին հայ­կա­կան հն­չուն կի­նոն­կա­րը:
1920 - Բոլ­շև­իկ­նե­րը Հա­յաս­տա­նում կազ­մա­կեր­պե­ցին առա­ջին ներ­քին ապս­տամ­բու­թյու­նը:

  • Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը և խորհր­դա­րա­նը ար­մա­տա­կան մի­ջոց­ներ ձեռք առան այդ շար­ժու­մը զս­պե­լու հա­մար:

1917 - Ռու­սաս­տանն առա­ջին ան­գամ ազա­տո­րեն տո­նեց աշ­խա­տա­վոր­նե­րի հա­մե­րաշ­խու­թյան օրը:

  • Մա­յիս­մեկ­յան տո­նը հին պատ­մու­թյուն ու­նի: Դե­ռևս Հին Իտա­լի­ա­յի բնա­կիչ­նե­րը երկր­պա­գում էին Մա­յե աստ­ծուն և հենց նրա պատ­վին ան­վա­նե­ցին գար­նան վեր­ջին ամի­սը: Իսկ մա­յի­սի առա­ջին օրը նրանք կազ­մա­կեր­պում էին տո­նա­կա­տա­րու­թյուն­ներ:
  • Կո­մու­նիստ­նե­րը մա­յի­սի 1-ն առա­ջին ան­գամ նշել են 1890թ. Վար­շա­վա­յում, իսկ ԽՍՀՄ­-ում մա­յի­սի 1-ը դար­ձավ պե­տա­­կանորեն ըն­դուն­ված տոն:

1905 - Ժո­ղովր­դա­կան հու­զում­ներ Բիթ­լի­սում:
1891 - Պետերբուրգում կայացավ առաջին մայիսմեկյան ցույցը։
1890 - Ավստրո-Հունգարիայի, Բելգիայի, Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի և այլ եվրոպական երկրների աշխատավորները առաջին անգամ կազմակերպեցին մայիսմեկյան տոնակատարություններ:
1889 - Առաջին անգամ վաճառքի հանվեց ասպիրինը։
1885
 - Օտտավայի փողոցներում առաջին անգամ վառ­վե­ցին է­լեկ­տրա­կան լապտերները։
1884
 - ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա:
1868 - Լույս է տես­նում Էջ­մի­ած­նի Մայր Աթո­ռի պաշ­տո­նա­թերթ «Ա­րա­­րատ»-ի առա­ջին հա­մա­րը:
1843 - Վե­նե­տի­կում Մխի­թար­յան­նե­րը հրա­տա­րա­կում են «Բազ­մա­վեպ» ամ­սա­գի­րը, որը գո­յա­տև­ում է մինչ օրս:
1840 - Անգլիայում առաջին անգամ վաճառքի են հանվում փոստային նամականիշներ:
1804
 - Ռու­սա­կան զոր­քե­րի Երև­ան­յան առա­ջին ար­շա­վան­քը` զո­րա­վար Պ.Ցի­ցի­ա­նո­վի հրա­մա­նա­տա­րու­թյամբ:
1786 - Վիեննայում կայանում է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի առաջին ներկայացումը:
1753 - Հրապարակվում է Կարլ Լինեյի «Բույսերի տեսակները» աշխատությունը։
1707 - Շոտլանդիան և Անգլիան միավորվելով ստեղծում են Մեծ Բրիտանիան:


ԾՆՎԵԼ ԵՆ

1982 - Դարիո Սռնա, խորվաթ ֆուտբոլիստ
1978 - Մայիս Ազիզյան, հայ ֆուտբոլիստ, դարպասապահ
1969 - Ուես Անդերսոն, ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր
1960 - Ջենիֆեր Գրեյ, դերասան
1946 - Ջոն Վու, հոնգկոնգցի ռեժիսոր, դրամատուրգ
1939 - Ռոզի Արմեն, ֆրանսահայ երգչուհի
1936 - Ռադիկ Մարտիրոսյան,  ՀՀ ԳԱ նախագահ
1930 - Վլադիմիր Աբրահամյան, հայ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող
1925 - Սկոտ Կար­պեն­տե­ր, ամե­րի­կա­ցի երկ­րորդ տի­ե­զե­րագ­նացը
1923 - Ջոզեֆ Հելեր, ամերիկացի գրող (մ. 1999)

  • Հայտնի է որպես «Ծուղակ-22» (անգլ.՝ Catch 22) երգիծական հակապատերազմական վեպի հեղինակ։

1917 - Դանիել Դարիե, ֆրանսիացի դերա­սա­նուհի
1912 - Մարիամ Պետրոսյան, հայ նկարչուհի
1903 - Մարիա Թադևոսյան (Թենազի), հայ դերասանուհի
1894 - Լուիջի Բարբեսինո, իտալացի ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ
1883 - Դրո, (Դրաստամատ Կանա­յան), քաղաքական գործիչ
1881 - Պիեռ Տեյար դը Շարդեն, ֆրանսիացի փիլիսոփա, աստվածաբան (մ. 1955)
1880 - Ալբերտ Լասկեր, գովազդի հայ­րը 
1862 - Մարսել Պրևո, ֆրանսիացի արձակագիր, դրամատուրգ (վ. 1941)
1672 - Ջոզեֆ Ադիսոն, անգլիացի բանաստեղծ (մ. 1719)

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն
 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մայիսի 1, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon