Հետաքրքրաշարժ օրացույց, մայիսի 18

Պատմություն 18.05.2021   10:30   693

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - «Թամիլ Իլամա ազատագր­ման վագրեր» կազմակերպության վերջին ջոկատի վերացմամբ ավարտ­վեց Շրի Լանկայում 26 տարի տևած քաղաքացիական պատերազմը։
2000 - Ամե­րիկ­յան հա­մալ­սա­րա­նի Վաշ­ինգ­տո­նի իրա­վա­բա­նա­կան քո­լե­ջը և միջազ­գա­յին ծա­ռա­յու­թյուն­նե­րի դպ­րո­ցը Վաշ­ինգ­տո­նում (ԱՄՆ) անց­կաց­րե­ցին գի­տա­ժո­ղով Ար­ցա­խի ճգ­նա­ժա­մը քն­նար­կե­լու հա­մար:
1999 - Կանադայի կառավարությունը հայտարարեց, որ չեն վերահսկի Ինտերնետը։
1997 - 102-ամյա իռլանդուհի Բրիջիթ Դիրենն ազգային համալսարանն ավարտեց գերազանցությամբ։
1980 - Վաշինգտոն նահանգում Սենտ Հելենս (Սուրբ Հեղինե) հրաբխի ժայթքման հետևանքով զոհվեց 57 մարդ։

  • Այս դեպքի հետ կապված ամերիկահայ երգահան Ալան Հովհաննեսը գրել է «Սուրբ Հեղինեի լեռը» սիմֆոնիան։

1977 - Մայիսի 18-ը հռչակվեց Թանգարանների միջազգային օր:
1954 - Ուժի մեջ մտավ Մարդու իրավունքների Եվրոպական կոն­վեն­ցիան։
1953
 - Ամերիկացի օդաչու Ժակլին Քոքրանը կանանցից առաջինն ինք­նաթիռով հաղթահարեց ձայնային պատնեշը։
1935 - Ցուցադրական թռիչքի ժա­մանակ Մոսկվայի կենտրոնական օդակայանում կործանվեց «Մաքսիմ Գորկի» հսկա, եզակի ինքնաթիռը։

  • Զոհվեց 46 մարդ, այդ թվում՝ 7 երեխա։

1927 - Ամերիկացի դերասանուհի Նորմա Թալմաջը պատահաբար ոտքը դրեց դեռ չչորացած ասֆալտի վրա։

  • Դա հուշեց Հոլիվուդում կինոաստղերի հետքերի հավաքածու ստեղծելու գա­ղափարը։ Այժմ այն անվանում են Հոլիվուդի փառքի ծառուղի։

1923 - Ֆրանսիացի ինժեներ Անտուան Բարնայն արտոնագիր ստացավ սկավառակով հեռախոսի համար։
1915 - Ռիգայի մերձակայքում փոր­ձարկվեց աշխարհի առաջին տանկը, որն անվանվել էր «Ամենագնաց»։
1897 - Հրատարակվեց իռլանդացի Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպը, որը սկզբնավորեց արնախումների մասին ստեղծագործություններին։
1888 - ԱՄՆ-ում ցուցադրվեց գրա­մոֆոնի առաջին ձայնապնակը։
1876 - Սալոնիկում մոլագար մուսուլմանների ամբոխը ոտնա­կոխ արեց Գերմանիայի և Ֆրանսիայի հյուպատոսներին։
1830 - ԱՄՆ-ում սկսվեց առաջին խոտհնձիչների արտադրությունը։
1804 - Նա­պո­լե­ոն I-ը հռաչկ­վում է Ֆրան­սի­ա­յի կայսր:
1787 - Թուլուզի ֆրանսիացի վար­պետներն առաջին անգամ կարողա­ցան ապակու վրա փորագրություն կատարել։
1744 - Եկատերինա 2-րդի հրամա­նով Ռուսաստանում մահապատիժը վերացվեց։
1652 - Բրիտանիայի Ռոդ Այլենդ գա­ղութում ընդունվեց Հյուսիսային Ամե­րիկայի առաջին օրենքը, որն արգե­լեց ստրկությունը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1992 - Ար­ցա­խի զին­ված ու­ժե­րը հա­կագ­րո­հե­ցին և հետ վերց­րին Լաչինի շրջանը (Սյունյաց նահանգի Աղահեճք գավառը, 13-րդ դարից` Քաշաթաղ) և Լաչին քաղաքը (Բերձոր)

  • Բացվեց Մայր Հայաստանի հետ միացնող կապ, ու ճեղքվեց Արցախի շրջափակման մահացու օղակը:
  • Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին ռազմավարական օպերացիայի տրամաբանական ավարտը:
  • Այս ճանապարհն ստացավ «Կյանքի ճանապարհ» անվանումը:

1981 - Վախճանվեց ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանը (ծն. 1908)։
1920 - Բաք­վում լույս է տես­նում «Կո­մու­նիստ» օրա­թեր­թը` հա­յե­րեն:
1886 - Ցա­րա­կան հրա­մա­նագ­րի հա­մա­ձայն Անդր­կով­կա­սում 1887թ. հու­նի­սի 2-ից մտց­վեց պար­տա­դիր զին­վո­րագ­րու­թյուն:

Կարդացեք նաև մայիսի 18-ի ​​​​​​ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐԻ և ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԻ մասին։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, մայիսի 18

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon