Հետաքրքրաշարժ օրացույց, մայիսի 21

Պատմություն 21.05.2021   10:30   679

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2011 - Իսլանդիայում գտնվող Գրիմսվոթն հրաբխի ժայթքումից ծուխը բարձրացավ մոտ 20 կմ, ինչի հետևանքով մի շարք եվրոպական ավիաընկերություններ հետաձգեցին թռիչքները:
2006 - Չեռնոգորիայում անցկացվում է անկախության հանրաքվե:
2004 - Մոսկվայում բացվեց թեյի համաշխարհային երկրորդ փա­ռատոնը։
1991 - Ալլա Պուգաչովան տատիկ դարձավ։

  • Լոնդոնում Քրիս­տի­նե Օրբակայտեն տղա ունեցավ։

1991 - Մադրասում ինքնասպան ահաբեկչուհու ռումբի պայթյունից զոհվում է Հնդկաստանի նախկին վարչապետ Ռա­ջի­վ Գան­­դին:
1990
 - Եմենի դեմոկրատական հանրապետության և Հյուսիսային Եմենի միավորումով ստեղծվում է Եմենի հանրապետությունը:
1944 - Իսլանդիան հանրաքվեով անջատվում է Դանիայից։
1915 - Թուր­քա­կան կա­ռա­վա­րու­թյու­նը հրա­պա­րա­կեց օրենք (3 կե­տե­րից) ռազ­մա­կան գո­տուց հա­յե­րի տե­ղա­հա­նու­թյան և պատ­ժա­մի­ջոց­նե­րի մա­սին:
1904 - Փարիզում հիմնվում է ՖԻՖԱ-ն՝ Ֆուտբոլի միջազգային դաշնությունը:
1871 - Շվեյցարիայի Ռիգի լեռան լանջին բացվում է Եվրոպայի առաջին ատամնավոր երկաթուղին:
1853 - Բնասեր Հոսսեն լոնդոնյան Ռիջերս պուրակում ցու­ցա­դրում է աշխարհի առաջին ակվարիումը։
1840
 - Նոր Զե­լան­դիան հռ­չակ­վում է բրի­տա­նա­կան գա­ղութ:
1805 - Ռու­սաս­տա­նին է մի­աց­վում Շա­քու (Նու­խի­ի) խա­նու­թյու­նը:
1804
 - Փարիզում բացվեց Պեր Լաշեզ գերեզմանատունը:
1502 - Պորտուգալացի ծովագնաց Ժուան դե Նովան հայտնաբերեց Սուրբ Հեղինեի կղզին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ 

1921 - ՀԽՍՀ Հեղ­կո­մը վե­րա­կազմ­վում է ՀԽՍՀ Ժող­կոմ­խորհր­դի` Ալ. Մյաս­նիկ­յա­նի նա­խա­գա­հու­թյամբ:
1920 - Դի­լի­ջա­նում հաս­տատ­վում է խորհր­դա­յին իշ­խա­նու­թյուն:
1920 - Թար­թառ-­Մար­տա­կերտ ուղ­ղու­թյամբ 11-րդ կար­միր բա­նա­կը ներ­խու­ժեց Ղա­րա­բաղ, որով դր­վեց Ադր­բե­ջա­նին հայ­կա­կան այդ երկ­րա­մա­սի փաս­տա­կան բռ­նակց­ման սկիզ­բը:
1889 - Ստեղծ­վեց «Իթ­թի­հատ վե­թե­րաք­քի» («Մի­ու­թյուն և առա­ջա­դի­մու­թյուն»), նախ­նա­կան ան­վա­նու­մը՝ «Օս­ման­յան մի­ու­թյան կազմա­կեր­պու­թյուն», թուր­քա­կան քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյու­նը, որն Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ըն­թաց­քում իրա­գոր­ծեց հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը:
1864 - «Հա­յոց մար­դա­սի­րա­կան ըն­կե­րու­թյան» հիմ­նու­մը Բաք­վում:

Կարդացեք նաև մայիսի 21-ի ​​​​​​ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐԻ և ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԻ մասին։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, մայիսի 21

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon