Հետաքրքրաշարժ օրացույց, մայիսի 23

Պատմություն 23.05.2021   10:30   530

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2004 - Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանի տերմինալի տանիքի փլուզումից զոհվում է չորս մարդ։
1994 - Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածքը» արժանանում է Կաննի կինոփառատոնի Արմավենու ճյուղի։
1988 - Միշել Պլատինին հրաժեշտ է տալիս մեծ ֆուտբոլին։
1987 - ԽՍՀՄ-ում դադարեցրին խլացնել «Ամերիկայի ձայնի» ռադիոհաղորդումները։
1980 - ԱՄՆ-ի էկրաններին է հայտնվում Ստենլի Կուբրիկի «Փայլ» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը խաղում է Ջեք Նիքլսոնը։
1969
 - «The Who» խումբը պատմության մեջ առաջին ռոք-օպերան է թողարկում՝ «Թոմին»։
1953 - Լիտվայում մեկ օրում երկրից արտաքսվում է կոլտնտեսություն մտնել չցանկացող 37 հազար գյուղացի։
1915 - Իտալիան պատերազմ է հայտարարում Ավստրո-Հունգարիային և մտնում է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ:
1904 - Վիեննայում բացվեց հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի աշ­խարհի առաջին առաջնությունը։
1879 - Ռուս գրող Իվան Տուրգենևը ստացավ Օքսֆորդի համալսարանի քաղաքացիական իրավունքի դոկտորի կոչում:
1878 - Կնք­վեց անգ­լո-­թուր­քա­կան հա­մա­ձայ­նա­գի­րը, որով Անգ­լի­ան Թուր­քի­այից գրա­վեց Կիպ­րոս կղ­զին:
1703 - Պետրոս I-ը հիմնադրեց Սանկտ Պետերբուրգը:
1618
 - Սկսվեց Երեսնամյա պատերազմը:
1592 - Վենետիկում ինկվիզիցիան ձերբակալեց իտալացի փի­լի­սո­փա Ջորդանո Բրունոյին՝ հերետիկոսության մեղա­դրան­քով։
1430 - Ժան­նա դը Ար­կը գե­րվում է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ 

2013 - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանի վրա ձեռք բերվող գազի գնի վերաբերյալ, ինչը կկազմի 270 դոլար։

  • Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ գազի գնի թանկացմամբ պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի սակագները կաճեն 8 դրամով, այսինքն՝ 1 կվտ էլեկտրաէներգիան կարժենա 38 դրամ։

1991 - Ձևավորվեց հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը, նախա­գահ ընտրվեց ԳԽ նախագահի առաջին տեղակալ Բաբկեն Արարքցյանը:
1960 - Ֆրեզնոյում (ԱՄՆ) վախճանվեց հայ վրիժառու Սո­ղո­մոն Թեհլերյանը։
1918
 - Դրաստամատ Կանայանը նշանակվում է Ապարանի հերոսամարտի հրամանատար:
1916 - Պետ­րոգ­րա­դում լույս տե­սավ «Հայ գրա­կա­նու­թյան ժո­ղո­վա­ծուն»` Մ. Գոր­կու խմբագրու­թյամբ:


 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մայիսի 23, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon