Պատմության այս օրը. մայիսի 24


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2006 - Ստեղծվեց Վիքիքարտեզ նախագիծը։
2004 - Հյուսիսային Կորեայում բնակչությանն արգելվեց բջջայիև հեռախոս օգտագործել։
2001 - Էվերեստի գագաթ բարձրա­ցավ նեպալցի 15-ամյա Տեմբա Տշերիև՝ այդ նվաճմանը հասած ամենաերիտասարդ մարդը։
1995 - ԱՄՆ-ի կինոէկրաններին ցուցադրվում է Մել Գիբսոնի «Քաջարի սիրտը» կինոնկարը։
1993 - Շվեդիայի մի հիվանդանոցում արձանագրվեց խռմփոցի համաշխարհայիև ռեկորդ՝ 93 դբ։

  • «Հերոսը» հիվաևդ Կ. Վալկերտն էր։

1981 - Հայտնաբերվեց Նեպտունի արբանյակ Լարիսսան։
1976 - Սկսվեցին գերձայնային «Կոնկորդ» ուղևորատար ինքնաթիռների կանոնավոր թռիչքները Լոնդոնի և Նյու Յորքի միջև։
1969 - Ամերիկյան հիթ-շքերթում «Get Back» երգով Բիթլզը հինգ շաբաթ շարունակ գրավում է առաջին տեղը:
1959 - ԱՄՆ-ում կառուցվեց աշխար­հի առաջին միջուկային ռմբապաստանը։
1956 - Շվեյցարական Լուգանոյում անցկացվում է Եվրատեսիլի երգի առաջին մրցույթը:
1954 - IBM-ը հայտարարեց վակուու­մային խողովակներով ստեղծված էլեկտրոնային ուղեղի մասին, որը 1 ժամում 10 մլն գործողություն է կա­տարում։
1940 - Ամերիկյան Օգլթորփի համալսարանում ստեղծվեց «Քաղաքակր­թության փակ նկուղը», որտեղ պահվեց «ապագա սերնդի համար նախատեսված ուղերձը»՝ ավելի քաև 800 գիրք և բազմաթիվ ֆիլմեր։

  • Պահոցը բացվե­լու է... 8113 թվականին։

1934 - Ամերիկացի Կարլ Մակ Ջին արտոնագրեց առաջին հաշվիչը, որը վճարմաև դիմաց հաշվարկում է ավ­տոմեքենայի կայանմաև ժամանակը։

  • Այն ահազանգում է, երբ ժամանակը լրանում է։ ԱՄՆ-ի փողոցներում այժմ միլիոնավոր նման սարքեր կան։

1928 - Ումբերտո Նոբիլի արշավախումբը դիրիժաբլով (օդից թեթև թռչող ապարատ) հասավ Հյուսիսային բևեռ:
1899 - Բոստոնում բացվեց ավտոսպասարկման աշխարհի առաջին սրա­հը։

  • Այստեղ կարելի էր ոչ միայն մեքենա կանգնեցնել, վերանորոգման տալ, այլև գնել կամ վարձով վերցնել։

1883 - Նյու Յորքում բացվեց ԱՄՆ-ի ամենահին կախովի կամուրջներից մեկը՝ Բրուքլինի կամուրջ, որն իրար է միացնում Մանհեթթենը և Բրուքլին բորոները:

  • Երկարությունը 1825 մետր է, իսկ լայնությունը՝ 26 մ:

1844 - Մորզեի կոդով Վաշինգտոնից Բալթիմոր է ուղարկվում ա­ռա­ջին հեռագիրը:
1822 - Էկվադորը հռչակեց իր անկախությունը Իսպանիայից։
1819 - Ամերիկյան անվավոր «Սավաննա» շոգենավը նույնանուն քաղա­քից դուրս եկավ և 29,5 օր անց հասնելով Լիվերպուլ, դարձավ Ատլանտյան օվկիանոսը հատած առաջին շոգենավը։
1738
 - Անգլիացի քարոզիչ Ջոն Ուեսլին Լոնդոնում հիմնեց մեթոդիստների ընկերությունը, որն այժմ ԱՄՆ-ի ամենաազդեցիկ եկեղեցիներից է։
1571 - Ղրիմի խան Դելեթ Գիրեմը հրդեհեց Մոսկվան։
1543
 - Տպարանից դուրս եկավ գի­տության և աստղաբանության մասիև Նիկոլայ Կոպերնիկոսի նոր գիրքը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ