Հետաքրքրաշարժ օրացույց, մայիսի 29

Պատմություն 29.05.2021   10:30   633

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - ԱՄՆ­-ի նախագահը հայտարարեց Սպիտակ տանը կիբեր­ան­վտանգության բաժնի բացման մասին։
2005 - Ֆրանսիան հանրաքվեով դեմ քվեարկեց Եվրոպական սահ­մանադրությանը։
1985 - Բրյուսելի «Էյզեն» ստադիոնում ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ «Յուվենտուս» - «Լիվերպուլ» խաղում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվեց 39 մարդ, մոտ 600-ը ստացան մարմնական վնասվածքներ։
1975 - Բելոռուսում սկսվեց «Բելազների» արտադրությունը։
1953 - Նորզելանդացի Էդմունդ Հիլարին ազգությամբ շերփա Թենսինգ Նորգեյի հետ դառնում է Էվերեստի գագաթ բարձրացած առաջին մարդը:
1945 - Նորվեգիայում ֆաշիստների հետ համագործակցելու համար ձերբակալվում է գրող, Նոբելյան մրցանակակիր Կնուտ Համսունը։
1922 - ԱՄՆ-ի Բարձրագույն դատարանը վճռեց, որ բեյսբոլը մար­զաձև է, ոչ թե բիզնես և հակամոնոպոլիստական օ­րեն­քի շրջանակներից դուրս է:
1913 - Փարիզում տեղի է ունենում Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» բալետի սկանդալային պրեմիերան։ 
1900 - «Օտիս» ընկերությունը գրանցեց «Էսկալատոր» ապրան­քա­նիշը (հետագայում այդպես կոչվեցին բոլոր էսկա­լա­տոր­ները)։
1848 - Վիսկոնսինը դառնում է ԱՄՆ նահանգ։
1453 - Մեհմեդ II-ի գլխավորությամբ օսմանյան զորքերը գրավում են Կոստանդնուպոլիսը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

1996 - Ազգային ժողովh ընդունեց Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքը, որն առաջինն էր հետխորհրդային երկրներում:

  • Օրենքը կյանքի կոչեվց նորանկախ Հայաստանի Հանրապետության Առաջին Տիկին և «Կանանց համահայկական միություն» ՀԿ-ի նախագահ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ և UNICEF հայաստանյան գրասենյակի հետ համագործությամբ։ 

1982 - Վիլյամ Սարոյանի աճյունի մի մասն ամփոփվեց Երևանի Կոմիտաս պանթեոնում։

  • Մյուս մասը մնաց Ֆրեզնոյում։

1977- Երկու պայթյուն Ստամբուլում։ Առաջինը Էշիլքյոթի միջազգային օդանավակայանում, որի արդյունքում զոհվում են հինգ հոգի, 42-ը վիրավորվում են։ Երկրորդը Սիրքեճի երկաթուղային կայարանում՝ մեկ զոհ, տասը վիրավոր։

  • Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակ (Հ.Ա.Հ.Գ.Բ.)-ի «28 Մայիս Խումբ»-ը ստանձնում է գործողությունների պատասխանատվությունը։

Կարդացեք նաև մայիսի 29-ի ​​​​​​ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐԻ և ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԻ մասին։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մայիսի 29, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon