Հետաքրքրաշարժ օրացույց, մայիսի 30

Պատմություն 30.05.2021   10:00   521

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2006 - Մյունխենի հյուսիսում բացվեց «Ալյանց Արենա» ֆուտբոլային մարզադաշտը:
1982 - Իսպանիան դարձավ ՆԱՏՕ-ի 16-րդ անդամը։
1962 - Առաջին անգամ ամերիկացի ջազմենները ելույթ են ունենում ԽՍՀՄ-ում։
1927 - ԱՄՆ-ի Ռոչեստր քաղաքում (Նյու Յորքի նահանգ) հիմնվեց Հաճընի Հայրենակցական Ընդհանուր Միությունը՝ միավորելով տարբեր երկրներում ապաստանած հաճնցիների ստեղծած հայրենակցական միությունները։
1871 - Փարիզյան Կոմունայի անկումը։
1631 - Լույս է տեսնում ֆրանսիական La Gazette առաջին թերթը:
1593 - Լոնդոնի մոտակայքի հաստատություններից մեկում ծա­գած ընդհարման ժամանակ սպանվեց պոետ Քրիս­տո­ֆեր Մառլոն։

  • Կարծիք կա, որ իրականում նա փախել է և սկսել գրել «Վիլյամ Շեքսպիր» անունով։

1431 - Ժան­նա դը Ար­կին այ­րում են խա­րույ­կի վրա:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

2009 -  Երևանում ՀՀ Ոստիկանության շենքի դիմաց հանդիսավորությամբ բացվեց  պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրին:
1997 - Արտաշես Մեհրաբյանի կողմից հիմնվեց «Աբովյան» հեռուստաընկերությունը՝ Աբովյան ՀԸ։
1996 - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի կոնդակով կազմավորվեց Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Կոտայքի թեմը։
1996 - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի կոնդակով կազմավորվեց Արագածոտնի թեմը։

  • Առաջնորդանիստը` Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որը հայոց ազգային գլխավոր սրբավայրերից է (այստեղ է ամփոփված Մեսրոպ Մաշտոցի աճյունը): 

1982 - Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ի համակիր Ժողովրդային Շարժման (ապագայում՝ Հայկական Ժողովրդային Շարժում) անդամ երեք ամերիկահայերի ձերբակալություն ԱՄՆ-ում։

  • Նրանք ամբաստանվում են Լոս-Անջելեսի օդանավակայանում կանադական «Էյր Կանադա» ընկերության ապրանքափոխադրման բաժնի շենքի առջև նույն օրը ռումբ տեղադրելու մեջ, որը վնասազերծվել էր։
  • Ռմբահարման նպատակն էր ճնշում բանեցնել կանադական իշխանության վրա, որպեսզի ազատ արձակվեն Մայիսի 18-ին և 20-ին Կանադայում ձերբակալված երեք հայերը, որոնք Հայկական Ժողովրդային Շարժման Կանադայի մասնաճյուղի «Հայաստան-Ազատ հայ» պաշտոնաթերթն էին հրատարակում։ Նրանք չորս ամիս անց Լոս-Անջելեսում ազատ են արձակվում՝ բարձր երաշխագիրներ վճարելով։

1953 - ԽՍՀՄ-ը հրաժարվեց Թուրքիայից տարածքային պա­հանջ­ներից՝ մասնավորապես Ղարսից։

  • Խորհրդային կառավարությունը, անտեսելով Հայկական հարցը, Թուրքիայի կառավարությանը հայտնեց.
  • «Հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից»:

Կարդացեք նաև մայիսի 30-ի ​​​​​​ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐԻ և ՕՐՎԱ ՀՈԲԵԼՅԱՐՆԵՐԻ մասին։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         մայիսի 30, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon