Հետաքրքրաշարժ օրացույց, փետրվարի 13

Պատմություն 13.02.2021   10:00   569

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

  • Ռադիոյի համաշխարհային օրը
  • Ապահովիչի միջազգային օրը
  • Ս. Ոսկյանց քահանաների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

Ըստ ազգային ավանդության, Ոսկյանք Հռոմի կայսեր կողմից հայոց Սանատրուկ թագավորի մոտ ուղարկված հինգ դեսպաններ էին, որոնք առաջին դարի կեսերին գալով Հայաստան, հանդիպում են Ս. Թադեոս առաքյալին և նրա քարոզներից ազդված, մկրտվում` դառնալով քրիստոնյա: Նրանցից գլխավորը` Խռուսին (հայերեն` Ոսկի, այստեղից էլ` Ոսկյաններ) ձեռնադրվում է քահանա: Ս. Թադեոս առաքյալի նահատակությունից հետո Ոսկյանք մեկուսանում են հայոց Ծաղկոտն գավառի Ծաղկավետ կոչված լեռներում և շուրջ 40 տարի ճգնակյաց կյանք վարում: Առաջնորդվելով աստվածային պատգամով` նրանք գալիս են հայոց արքունիք` քրիստոնեություն քարոզելու հայոց Արտաշես թագավորին ու Սաթենիկ թագուհուն: Արքունիքում Ոսկյաններին հետևում են միայն Սաթենիկ թագուհու ազգականները` Ալանաց երկրից թագուհու հետ Հայաստան եկած շուրջ տասնութ պալատականներ, ովքեր մկրտվում են Եփրատ գետում և Ոսկյանների հետ հեռանում են լեռներ: Սաթենիկ թագուհու ազգականները, որոնք հետևում էին Ոսկյաններին, իրենց գլխավորի` Սուքիասի անունով հետագայում կոչվում են Սուքիասյանք: Չհաջողելով համոզել և ետ վերադարձնել նախկին պալատականներին` հայոց արքայորդիները վրեժխնդիր են լինում նրանց քարոզիչներին` Ոսկյաններին, սրախողխող անելով նրանց: Ոսկյանները Հայ եկեղեցու առաջին նահատակներից ու ճգնավորներից են: Նրանց հիշատակությունն ըստ եկեղեցական օրացույցի տոնվում է կամ առաջավորաց պահքին հաջորդող հինգշաբթի օրը կամ Սուքիասյանց տոնի հետ միասին:


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1988 - XV Ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը (Կալգարի, Կանադա)։
1980 - Մեկնարկեցին XIII Ձմեռային Օլիմպիական խաղերը (Լեյք Փլեսիդ, ԱՄՆ)։
1972 - XI Ձմեռային Օլիմպիական խաղերի փակումը (Սապպորո, Ճապոնիա)։

1934 - Խորհրդային «Չելյուսկին» նավը խորտակվեց Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում։
1918 - ԽՍՀՄ-ում մտցվեց Գրիգորյան օրացույցը, որոշված էր 1918 թվականի հունվարի չորեքշաբթի օրվան հաջորդող հինգշաբթի օրը հաշվել ոչ թե փետրվարի 1-ը, այլ փետրվարի 13-ը։
1917 - Անգլիայում կառավարությունը հատուկ որոշում ընդունեց, ըստ որի կանայք այդուհետև իրավունք ունեին աշխատել տաքսու վարորդ:
1895 - Լյումիեր եղբայրները իրենց հայտնագործած նկարահանման և պրոյեկտման կինոապարատի համար արտոնագիր ստացան։
1885 - Ցարի հրամանով փակվեցին Կովկասի հայկական եկեղեցական ծխական դպրոցները:
1729 - Ռաշթ քաղաքում Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվում է առևտրական պայմանագիր
1689 - Անգլիայում ավարտվեց այսպես կոչված Փառավոր հեղափոխությունը։ Ուիլիամ III-ը և Մարի Սթյուարթը ընդունում են Անգլիան համատեղ կառավարելու մասին որոշումը։
1668 - Իսպանիան Պորտուգալիայի տարածքը ճանաչվում է անկախ երկիր։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ 

2014 - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում հասնում է աննախադեպ՝ 30-րդ տեղի։
1963 - Շահագործվեց Չարենցավանի (1967-ից՝ Չարենցավան) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը՝ ամենախոշորը հանրապետությունում, որը տարեկան մի քանի տասնյակ հազար տոննա չուգուն ձուլելու հնարավորություն ուներ։

  • Բացման արարողության ժամանակ Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանն ասել էր. «Մինչև այժմ մենք ձուլվածք էինք ստանում երկրի հեռավոր վայրերից։ Ներկայումս, նոր ցեխի լրիվ գործարկմամբ հնարավորություն կստանանք ապահովելու ռեսպուբլիկայի հաստոցաշինական գործարանների պահանջը»:

1921 - Դեռևս անձնատուր չեղող դաշնակցության ուժերը Քեշիշ քենդում (Եղեգնաձոր) նորաստեղծ Խորհրդային Հայաստանի դեմ սկսեցին փետրվարյան զինված ապստամբությունը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1979 - Ֆիլիպ Ժարուսկի, ֆրանսիացի տենոր։
1978 - Անդրես Բեհրինգ Բրեյվիկ, նորվեգացի մարդասպան
1974 - Ռոբի Ուիլյամս, բրիտանացի երգիչ, երգերի հեղինակ 

  • Take That խմբի նախկին անդամ է։ Ձայնի յուրահատուկ տեմբրի ու կատարման ձևի համար Էլթոն Ջոնը նրան «21-րդ դարի Ֆրենկ Սինատրա» է անվանել։ Ալբոմների համաշխարհային վաճառքը 59 միլիոնից ավելին է։ Միայն Մեծ Բրիտանիայում նրա 16,2 միլիոն սկավառակ է վաճառվել։ Սրանից բացի, Ռոբի Ուիլյամսը Լատինական Ամերիկայի ամենավաճառվող կատարողն է համարվում։

1960 - Պերլուիջի Կոլլինա, իտալացի ֆուտբոլային դատավոր
1950 - Փիթեր Գաբրիել, անգլիացի երաժիշտ
1946 - Վազգեն Մանուկյան, մաթեմատիկոս, քաղաքական գործիչ
1933 - Կիմ Նովակ, ամերիկացի դերասանուհի 
1910 - Ուիլյամ Բրեդֆորդ Շոկլի, ամերիկացի ֆիզիկոս, տրանզիստորի ստեղծողներից

  • Առավել հայտնի է Ալֆրեդ Հիչքոքի հանրահայտ «Գլխապտույտ» ֆիմում խաղացած գլխավոր դերով։

1903 - Ժորժ Սիմենոն, բելգիացի դետեկտիվ գրող 

  • Նրա գրչին են պատկանում 425 գիրք, որոնցից 200-ը 16 կեղծանուններով հրապարակված բուլվարային վեպեր են, 220 իսկական անունով գրված վեպեր և մեկ 3 տոմանոց ինքնակենսագրական։
  • Առավել հայտնի է ոստիկանության կոմիսար Մեգրեի մասին դետեկտիվ պատմությունների շարքով։

1898 - Շավարշ Նարդունի, գրականագետ և քննադատ 
1894 - Համբարձում Խաչանյան, հայ դերասան
1883 - Եվգենի Վախթանգով, ռեժիսոր, դերասան

1881 - Էլինոր Ֆարջոն, անգլիացի մանկագիր
1873 - Ֆյոդոր Շալյապին, ռուս օպերային երգիչ, բաս
1870 - Ներսես 5-րդ Աշտարակեցի, Հայոց կաթողիկոս
1769 - Իվան Անդրեևիչ Կռիլով, ռուս գրող, առակագիր
1766 - Թոմաս Ռոբերի Մալթուս, անգլ. ժողովրդագիր, տնտեսագետ
1728 - Ջոն Գունտեր, անգլիացի վիրաբույժ, մարդաբան

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         փետրվարի 13, Պատմության այս օրը

 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon