Պատմության այս օրը. փետրվարի 18

Պատմություն 18.02.2020   10:00   246

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Ազգային տոներ

  • Անկախության օրը (Գամբիա)
  • Դիալեկտի օր (Ճապոնիա, Ամամի կղզիներ)
  • Ազգային ժողովրդավարության օր (Նեպալ)
  • Մոհամեդի մահը (Իրան)
  • Մայրության օրը (Իսրայել)
  • Սկյուռիկի ազգային օրը (Իսլանդիա)

  • Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից և իրենց բոցաշունչ խոսքերով քաջալերում, ոգի ու ուժ հաղորդում Քրիստոսի եկեղեցու և հայոց ինքնության համար պարսից զորքերի դեմ ոտքի ելած հայ մարտիկներին: Տարիքով ավագը Ղևոնդ Երեցն էր, ում անվան կողքին հայ պատմիչները հիշատակում են նաև Հովսեփ կաթողիկոսի, Սահակ եպս. Ռշտունյացի, Բասենյաց Թաթիկ եպիսկոպոսի, Մուշե կամ Մուշեղ քահանայի, Արշեն երեցի, Սամվել քահանայի, Աբրահամ և Քաջաջն սարկավագների անունները: Վարդանանց հերոսամարտից հետո պարսից Հազկերտ արքան վրեժխնդիր եղավ հայոց քաջերից: Նրա հրամանով նահատակվեցին հայոց քաջարի հոգևորականները: Հայ Առաքելական եկեղեցին Ղևոնդյանց սրբերի հիշատակը նշում է բուն բարեկենդանին նախորդող երեքշաբթի օրը:


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 - Հայաստանում տեղի են ունենում նախագահական ընտրություններ։
1994 - ԼՂՄ ինքնապաշտպանական ուժերը վերագրավեցին նախորդ տարվա դեկտեմբերին կորցրած Օմարի լեռնանցքը:
1993 - Թուրքմենսստանի նախագահ Սապարմուրատ Նիյազովը խնդրեց դադարել փողոցներն ու ձեռնարկություններն անվանել իր անունով։
1986 - Բորիս Ելցինն ընտրվեց ԽՄԿԿ ԿԿ Պոլիտբյուրոյի անդամության թեկնածու։
1980 - Պայթյուններ Հռոմի կենտրոնում գտնվող շվեյցարական «Սուիս Էյր», արևմտագերմանական «Լուֆթհանզա» և իսրայելական «Էլ Ալ» օդանավային ընկերությունների գրասենյակների առջև։

  • Պատճառվում են նյութական վնասներ։ Կա չորս վիրավոր։
  • Պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակը (ASALA), որը մեղադրում է այս ընկերությունների երկրներին «Հայկական Դատի թաղման աշխատանքին» օժանդակելու համար։
  • Շվեյցարիան զգուշացվում է, որպեսզի չբանտարկի անմեղ անմեղ հայերի, իսկ Արևմտյան Գերմանիան, որ չօժանդակի Թուրքիային և սիոնիզմի կենտրոն Իսրայելին։

1979 - Սահարա անապատում ձյուն է տեղացել։
1977 - Երևանում բացվեց ականավոր զորավար Գայի (Հայկ Բժշկյանցի) արձանը։
1930 - ԱՄՆ-ում առաջին անգամ օդ բարձրացավ Էլլի Ֆարմ Օլլի անունով կովը: Թռիչքի ընթացքում կովին կթել են, կաթը թղթե տոպրակների մեջ փաթեթավորել և նետել Սենտ Լուիսի վրայով թռչող օդապարիկների վրա:
1930 - Հայտնաբերվեց Պլուտոն մոլորակը, որը հետագայում դասվեց գաճաճ մոլորակների շարքին։
1921 - Բոլշևիկյան Ռուսաստանի դեմ բարձրացած ժողովրդական ապստամբության մասնակիցները ազատագրեցին Երևանը։ Երևանում ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե»՝ նախկին վարչապետ Սիմոն Վրացյանի նախագահությամբ։
1921 - Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվեցին ու գնդակահարվեցին հայ ազգային 21 գործիչներ, սպաներ։

  • Այդ թվում՝ Սարդարապատի հերոսներ Համազասպ Սրվանձտյանը և Նիկոլայ Ղորղանյանը։

1920 - Հիմնադրվեց Հայաստանի Կարմիր խաչը:
1913 - Ֆրեդերիկ Սոդդին առաջարկեց «իզոտոպ» տերմինը։
1913 - Մեքսիկայում Պեդրո Լասկուրաինը 45 րոպեով դառնում է երկրի նախագահ։
1911 - Առաջին անգամ իրականացվեց փոստի առաքումը օդանավով:


ԾՆՎԵԼ ԵՆ

1965 - Dr. Dre ամերիկացի ռեփեր
1963 - Միշել Տեր-Զաքարյան, ֆրանսահայ նախկին ֆուտբոլիստ և մարզիչ
1956 - Բիձինա Իվանիշվիլի, վրաց միլիարդատեր
1954 - Ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան, նաև երգիչ ու պարող Ջոն Տրավոլտան։

Տրավոլտան Գրեմիի և Ոսկե Գլոբուսի դափնեկիր է։

Ջոն Տրավոլտայի ու Ումա Թուրմանի հանրահայտ պարը Քվենտին Տարանտինոյի «Քրեական հորինվածք» ֆիլմում։

1933 - Ծնվել է ավանգարդ ոճի նկարչուհի, Ջոն Լենոնի այրի Յոկո Օնոն։

Картинки по запросу

1932 - Ծնվել է կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանը։

Ֆորմանը որպես «Լավագույն ռեժիսոր» Օսկարի է ներկայացվել «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի» ֆիլմի համար, ստացել է «Ոսկե Գլոբուս», Կաննի կինոփառատոնի, BAFTA, «Սեզար», «Դավիդ դի Դոնատելլո», Եվրոպական ֆիլմերի ակադեմիայի և Չեխական առյուծ կինոմրցանակներ

1930 - Ալեքսանդր Ազատյան, հայ նկարիչ, գոբելենագործ
1906 - Ծնվել է մարշալ Համազասպ Բաբաջանյանը։
1898 - Ծնվել է իտալացի արշավորդ և գործարար, Ֆերարի ընկերության հիմնադիր Էնցո Ֆերրարին։

Похожее изображение 

Հետաքրքիր փաստեր Ֆերրարիի մասին

  • Ողջ կյանքում Ֆերրարին միայն մի մարդուց է վախեցել՝ իր մորից, նույնիսկ իր փառքի գագաթնակետին հասնելուց հետո։
  • Իր մեքենաների մրցարշավներին Էնցոն չի գնացել։ Դրանք նայել է հեռուստացույցով, հետո սպասել է մրցաշարի վայրից զանգերի։
  • Մինչև կյանքի վերջը Ֆերրարին գրել է միայն փետրագրիչով ու մանուշակագույն թանաքով։
  • Սարսափելի վախեցել է ինքնաթիռներից, ամենաբարձր հարկերն էլ ոտքով է բարձրացել, քանի որ վերելակների խցիկները նրան սարսափի են մատնել։
  • Ամենաբարձր շրջանի այցելուներին էլ նույնիսկ հրատապ գործ չունենալու դեպքում ժամացուցակով է ընդունել, իսկ երբ վերջապես այցելուների առջև բացվել են նրա գրասենյակի դռները, մարդիկ սկզբում մթան մեջ ոչինչ չեն զանազանել՝ բացի վաղ տարիքում մահացած նրա որդու լուսանկարից, որը լուսավորել է փոքրիկ լամպը։ Հետո որոշ ժամանակ անց կարողացել են տեսնել սեղանի առջև մուգ ակնոցներով նստած գրասենյակի տիրոջը։

1877 - Դերենիկ Դեմիրճյան, հայ գրող (մ. 1956)
1516 - Ծնվել է անգլիայի թագուհի Մարիա 1-ին Թյուդորը։ Պատմության հայտնի է որպես Արյունոտ Մերի։

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, փետրվարի 18


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon