Պատմության այս օրը. փետրվարի 28

Պատմություն 28.02.2020   09:30   456

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Հայաստան

  • Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը

Ազգային 

  • Անկախության օրը (Եգիպտոս)
  • Անդալուզիայի օրը (Անդալուզիա)
  • Կալեվալայի օրը (Ֆինլանդիա)
  • Ուսուցչի օր (Արաբական երկրներ)
  • Ազգային գիտության օրը (Հնդկաստան)
  • «Սեզար»  կինոմրցանակաբախշության օրը (Ֆրանսիա)

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2013 - Բենեդիկտոս XVI-ը պապը հրաժարվում է գահից։
2008Հայաստանի իշխանությունները վաղ առավոտյան բռնի ուժով ցրում են ընդդիմության հանրահավաքը։

Երեկոյան հրաման է արձակվում կրակել խաղաղ ցուցարարների վրա, գրանցվում է առնվազն 10 զոհ, հարյուրավոր վիրավորներ, հազարավոր ձերբակալվածներ։

2006 - Jordanhill railway station-ը դառնում է Անգլերեն Վիքիպեդիայի միլիոներորդ հոդվածը:
2005 - ԱՄՆ-ի Գերագույն Դատարանը անչափահասների նկատմամբ մահապատժի կիրառումը սահմանադրությանը հակասող է հայտարարում։
2002 - Իսպանիայում ազգային պեսետ արժույթին փոխարինում է € եվրո։
1998 - Սկսվեց Կոսովոյի ռազմական հակամարտությունը։
1998 - «Տիտանիկը» դառնում է աշխարհով մեկ մեկ միլիարդ դոլար հավաքած առաջին ֆիլմը:
1995 - Հայաստանի Հանրապետությունում սկսվեց պետական ունեցվածքի սեփականաշնորհումը։
1992 - ԵԱՀԽ Ավագ պաշտոնյաների կոմիտեն (ԱՊԿ) որոշում է ընդունել։

  • Կարևորագույն բաղադրիչներն էին Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցումը, մարդասիրական միջանցքների ստեղծումը և հակամարտության տարածաշրջան սպառազինության մատակարարման էմբարգոն։

1991 - Ավարտվեց Պարսից ծոցի պատերազմը։
1983 - Չեզոքացվում է Լյուքսեմբուրգում Թուրքիայի դիվանագիտական առաքելության մոտ տեղադրված ռումբը։

  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Հայկական Նոր Դիմադրութիւն»-ը ստանձնում է պատասխանատվությունը։ Նույն օրը Փարիզի Օպերայի շրջանում պայթյուն է որոտում թրքական «Մարմարա» տուրիստական գրասենյակի առջև։ Քարտուղարուհի Ռընե Մորեն մահանում է, չորս հոգի վիրավորվում են, պատճառվում են նյութական վնասներ։
  • Հայ Գաղտնի Բանակ (ASALA)-ին մոտ «Նահատակ Լևոն Էքմեքճեան Խմբակ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1976 - Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը։
1966 - Սովետական «Վեներա-3» միջմոլորակային կայանն առաջին անգամ հասնում է Վեներայի մակերևույթին։
1956 - ԱՄՆ-ում պատենտավորվում է համակարգիչների համար նախատեսված ցանցային կաբելը։
1954 - ԱՄՆ-ում տեղի ունեցավ ջրածնային ռումբի պայթյունը: 
1947 - Թայվանում հակակառավարական ցույցը ճնշելու ժամանակ սպանվում է 30.000 մարդ։
1947 - Արժույթի միջազգային հիմնադրամն սկսում է իր ֆինանսական գործառույթները:
1936 - Ավարտվում է Հուվերի ամբարտակի շինարարությունը: 
1935 - Ամերիկացի քիմիկոս Ուոլես Կարոզերսն առաջին անգամ սինթեզում է նեյլոնը։
1928 - Երևանի պետական համալսարանում բացվեց Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը։
1922 - Եգիպտոսը անկախացավ Մեծ Բրիտանիայից։
1919 - Կորեայում սկսվում է Ճապոնիայի տիրապետության դեմ ուղղված Մարտի 1-ի շարժումը:
1905 - Ցարի բարձրագույն անվանական հրովարտակով Կովկասում վերականգնվեց փոխարքայությունը և փոխարքա նշանակվեց Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը։
1896 - Ֆրանսիացի ֆիզիկոս Անտուան Բեկերելը հայտնաբերում է ռադիոակտիվությունը։ 
1873 - Ռեմինգտոնը սկսեց գրամեքենայի արտադրությունը:
1872 - ԱՄՆ-ում բացվեց աշխարհում առաջին ազգային պարկը՝ Յելոուսթոունը։ 
1854 - Հիմնադրվում է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը:
1852 - Սահակ Ապրոն և Գրիգոր Մարկոսյանը Կ. Պոլսում սկսեցին հրատարակել «Նոյան Աղավնի» պարբերականը։
1835 - Լույս է տեսնում ֆիննական «Կալևալա» էպոսի առաջին օրինակը:
1565 - Ռիո դե Ժանեյրոյի հիմադրումը։ 
1555 - Նոստրադամուսը հրապարակեց իր գուշակությունների գիրքը: 


ԾՆՎԵԼ ԵՆ

1993 - Էմիլի դը Ֆորեսթ (Emmelie de Forest), դանիացի երգիչ-երգչուհի
1985 - Ելենա Յանկովիչ, սերբ թենիսիստ
1980 - Թեյշաուն Փրինս (Tayshaun Prince) ամերիկացի բասկետբոլիստ
1942 - Բրայան Ջոնս, The Rolling Stones բրիտանական ռոք խմբի հիմնադիր, կիթառիստ

  • Բրայան Ջոնսը հայտնի է դարձել երաժշտությունն անսովոր ուղու վրա դնելու իր յուրահատուկ երաժշտական տաղանդի ու վառ, նորաձև կերպարների շնորհիվ։ Նվագել է 20-ից ավելի երաժշտական գործիքների վրա։ Նա առաջիններից մեկն է, որ համալրել է տխրահռչակ «27 ակումբի» շարքերը։

1936 - Հակոբ Ջիվանյան, հայ ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ (մ. 2016)
1912 - Յակով Լազարև, հայ սովետական դիվանագետ
1880 - Մարտիրոս Սարյան, հայ գեղանկարիչ (մ. 1972)
1533 - Միշել դը Մոնտեն (Michel de Montaigne) ֆրանսիացի փիլիսոփա (մ. 1592)

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         Պատմության այս օրը, փետրվարի 28


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon