Պատմության այս օրը. փետրվարի 7

Պատմություն 07.02.2020   09:30   436

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

  • Այսօր համացանցում հայատառ գրելու օրն է

Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ ի փետրվարի 5 ին ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված մեկ գրառումից, որտեղ կոչ էր արվում փետրվարի 7-ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: Նախաձեռնությանն այս ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, կարելի է հաղթահարված համարել նաև մեսրոպատառ հայերենով գրելու նախկինում առկա տեխնիկական խոչընդոտները՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից այսօր կարելի է կրել մեսրոպատառ հայերեն:

Նախաձեռնության բոլոր անդամների ու մեր տեսակետները կիսողների անունից մեկ անգամ ևս կոչ ենք անում բոլոր անհատներին, պետական և մասնավոր կազմակերպություններին համացանցում հայերեն գրել բացառապես մեսրոպատառ, ինչպես նաև բանավոր զգուշացումներով կամ համապատասխան բովանդակության շրջաբերականներով խորհուրդ տալ նման կերպ վարվել նաև իրենց ենթականերին: Հատուկ շնորհակակություն լրատվամիջոցներին՝ մեր աշխատանքները լուսաբանելու և հայատառ գրելը քարոզելու գործում ցուցաբերած մեծ աջակցության համար:

Ազգային տոներ

  • Անկախության օրը (Գրենադա)
  • Սուրբ Մելի օրը (Իռլանդիա)
  • Հյուսիսային տարածքների օրը (Ճապոնիա)
  • Ս. Հովնան մարգարեի հիշատակության օրը (Հայ Առաքելական եկեղեցի)

Ս. Հովնան մարգարեն Աստվածաշնչի 12 փոքր մարգարեներից է: Հին Կտակարանում տեղ գտած «Հովնանի մարգարեություն»-ում պատմվում է, թե ինչպես Աստծո պատգամով Հովնան մարգարեն մեկնում է Նինվե` քարոզելու քաղաքի հեթանոս բնակիչներին, սակայն անմիջապես չի հետևում Տիրոջ պատգամին: Խուսափելով կատարել Աստծո պատվիրանը` Հովնանը փորձում է թաքնվել Թարսիս կոչված բնակավայրում: Սակայն փախուստի ճանապարհին ծովը փոթորկվում է, որի մեջ նետված մարգարեին Աստծո հրամանով կուլ է տալիս հսկա մի կետ: Սարսափահար Հովնանն աղոթքով ու զղջումով աղերսում է Տիրոջը փրկության համար և երեք օր հետո  Աստծո կամոք ազատվում  բանտարկությունից: Այս անգամ անսալով Աստծո պատվիրանին` Հովնանը մեկնում է Նինվե: Սկսելով իր քարոզը` նա մարգարեանում է քաղաքի կործանման մասին: Ունկնդիր լինելով Ս. Հովնանի մարգարեությանը, սպասվածին հակառակ, Նինվեի բնակիչները` մեծից փոքր, անգամ թագավորը, պահք են պահում և ապաշխարությամբ ու աղոթքով փրկում հայրենի քաղաքը վերահաս կործանումից: Հայ Առաքելական եկեղեցում Հովնան մարգարեի հիշատակության օրը մշտապես նշվում է առաջավորաց պահքի շրջանում, որպես խորհուրդ այն բանի, որ ճշմարիտ ապաշխարությամբ կարելի է արժանանալ Աստծո հաճությանն ու ողորմածությանը:


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1984 - Ամերիկացի տիեզերագնաց Բրյուս Մակկենդելսը առաջին անգամ առանց ապահովագրող ճոպանի հատուկ հանդերձանքով դուրս եկավ բաց տիեզերք:
1975 - Ռումբի զետեղում Լիբանանի Թուրքիայի դեսպանատան տեղեկատվության և զբոսաշրջության գրասենյակի առջև։

  • Ականազերծման ժամանակ վիրավորվում է լիբանանցի ոստիկանը։
  • Գործողության պատասխանատվությունը ստանձնում է «Գերի Գուրգեն Յանիկյան Խմբակը»՝ պահանջելով Գուրգեն Յանիկյանի ազատ արձակումը։

1940 - Մեծ Բրիտանիայում ազգայնացվեց երկաթուղին։
1940 - Ուոլտ Դիսնեյի երկրորդ մուլտֆիլմի՝ «Պինոկիոյի» պրեմիերան։ Ֆիլմը երկու «Օսկարի» է արժանացել։
1932 - Ջեյմս Չեդվիկը հայտարարում է նեյտրոնի հայտնագործության մասին։
1899 - Հայաստան ժամանեց առաջին գնացքը: Այն ժամանեց Ալեքսանդրապոլ կայարան (այժմ `Գյումրի)։

  • Նախանցյալ դարի 90-ականներին ցարական Ռուսաստանի կառավարությունը Թիֆլիս-Կարս երկաթգծի շինարարարության մասին որոշում կայացրեց: Շինարարությանը ներգրավվեցին ինչպես մոտակա գյուղերի բնակիչները, այնպես էլ Ռուսաստանից աշխատակիցները և մասնագետները: Ճանապարհին կառուցվել էին 535 արհեստական կառույցներ` կամուրջներ, վիադուկներ, 13 թունելներ: Ընդ որում, բոլոր թունելները երկկողմանի էին: Հատկապես նշանակալի էր Ջաջուռի թունելը, որի երկարությունը 1703 մետր էր:
  • Այն գտնվում է ծովի մակարդակից 1843 մետր բարձրության վրա և համարվում է Եվրոպայում ամենաբարձր լեռնային կետը: Ջաջուռի թունելը կառուցելու ժամանակ առաջին անգամ օգտագործվել են հորատման մեքենաներ և էլեկտրական օդափոխիչներ: Թունելը կառուցվել է կարճ ժամանակում. շինարարությունը սկսվել է 1896 թվականին և ավարտվել 1898 թվականին: Նրա միջով առաջին գնացքն անցել 1899 թվականի փետրվարի 7-ին: Մեկ այլ յուրահատուկ կառույց է 1898 թվականին կառուցված Զամանլինի կամուրջը: Էրիվան կայարան առաջին գնացքը ժամանել է մի քանի տարի անց՝ 1902 թվականի դեկտեմբերի 6-ին:

1863 - ԱՄՆ-ում արտոնագրվեց առաջին կրակմարիչը:
1832 - Ռուս մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչևսկին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում ներկայացրեց Էվկլիդեսյանից տարբերվող իր նոր երկրաչափությունը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1995 - Գաել Անդոնյան, հայ ֆուտբոլիստ, պաշտպան
1954 - Ծնվել է գերմանացի երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, «Modern Talking» փոփ դուետի անդամ Դիթեր Բոլենը։

1926 - Մարկ Տայմանով (մ. 2016), շախմատիստ, միջազգային գրոսմեյտեր
1929 - Ալեխանդրո Խոդորովսկի, չիլիացի սյուրռեալիստ ռեժիսոր, թատերագիր, կինոարտադրող, երգահան, դերասան, դիմախաղացող, կոմիքս գրքերի հեղինակ, պատմիչ և հոգեբույժ
1876 - Իսահակ Ալիխանյան, թատրոնի հայ դերասան, ՀԽՍՀ և ՎԽՍՀ ժողովրդական արտիստ (մ. 1946)
1870 - Ծնվել է ավստրիացի հոգեբան, հոգեբույժ, անհատական հոգեբանության հիմնադիր Ալֆրեդ Ադլերը։
1841 - Օգյուստ Շուազի, ֆրանսիացի ինժեներ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան
1812 - Ծնվել է անգլիացի գրող Չարլզ Դիքենսը։

Դիքենսի ամենահայտնի ստեղծագործություններն են «Պիկվիկյան ակումբի հետմահու հուշերը», «Օլիվեր Թվիստ», «Դեյվիդ Կոպերֆիլդ», «Մեծ հույսեր», «Պատմություն երկու քաղաքների մասին»։

Похожее изображение

1676 - Ծնվել է հայագետ, մշակութային, եկեղեցական գործիչ Մխիթար Սեբաստացին։
1478 - Ծնվել է անգլիացի փիլիսոփա, իրավաբան, հումանիստ գրող Թոմաս Մորը։

1516 թվականին գրել է «Ուտոպիա» աշխատությունը, որտեղ երևակայական կղզի-պետության օրինակի վրա ցույց է տվել իդեալական հասարակարգի մասին իր պատկերացումները։

Картинки по запросу То́мас Мор

 Նյութը հասանելի է նաև ռուսերեն

 Հավելյալ լուսանկարներ

 Պիտակներ
         փետրվարի 7, Պատմության այս օրը


 Նմանատիպ նյութեր


Copyright © 2019 Fon Design created by Fon