Պատմության այս օրը. սեպտեմբերի 3

 Պատմություն  03/09/2021   12:00    39
Պատմության այս օրը. սեպտեմբերի 3

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2015 - 12 հազար զինվորականներ աշխարհի 49 տարբեր երկրներից առաջին անգամ շքերթով անցաե Պեկինի Տյանանմեն հրապարակում՝  ի պատիվ Ճապոնական կայսրության նկատմամբ հաղթանակի 70-ամյակի:
2009 - Լոս Անջելեսում տեղի է ունենում Մայքլ Ջեքսոնի հուղարկավորությունը։
2008 - Նիկարագուան ճանաչում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։
1997 - Նյուֆաունդլենդի (Կանադա) հանրաքվեում բնակչության մեծամասնությունը քվեարկեց հասարակական կրթությանը եկեղեցական միջամտության դադարեցման օգտին:
1996 - ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցնում Իրաքին («հարված անապատում» օպերացիա):
1993 - Բ. Ելցինը և Լ. Կրավչուկը ստորագրում են Սևծովյան նավատորմի շուրջ վեճի կարգավորման մասին արձանագրությունը:
1984 - Iron Maiden-ը թողարկում է "Powerslave" ալբոմը:
1977 - Էլվիս Փրեսլին 17-րդ անգամ զբաղեցրեց բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականը՝ "Way Down" երգով։

  • Սա Փրեսլիի երգերից առաջինն է, որը հիթ է դարձել արդեն երգչի մահից հետո։

1976 - Viking-2 անօդաչու սարքը վայրէջք կատարեց Մարսի վրա:
1971 - ԽՍՀՄ-ը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան Արևմտյան Բեռլինի կարգավիճակի վերաբերյալ քառակողմ համաձայնագիր են ստորագրում:
Արձանագրվեց, որ քաղաքը Գերմանիայի մաս չէ։
1967 - «H օրը»՝ Շվեդիան անցավ աջակողմյան երթևեկության։
1953 - Նիկիտա Խրուշչովն ընտրվել է ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար:
1950 - Մոնցեի (Իտալիա) մայրուղուում ավարտվեց «Ֆորմուլա-1»-ի աշխարհի առաջին առաջնությունը:

  • Չեմպիոն է դարձել 43-ամյա Նինո Ֆարինան։

1940 - Անգլիական կառավարությունը հայտարարել  գերմանական ավիացիայի կողմից ավերված տների տերերին պետական փոխհատուցում՝ 2 հազար ֆունտ յուրաքանչյուր տան համար։
1939 - Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Ավստրալիան և Նոր Զելանդիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային:
1924 - Խաղարկվեց հանդբոլի առաջին միջազգային առաջնությունը:
1918 - Կրեմլի պարետը գնդակահարեց Լենինի մահափորձի մեջ մեղադրվող Ֆաննի Կապլանին։
1914 - Ամերիկուհի Մերի Ֆելփս Ջեքոբսը ստեղծեց կրծկալը: 

  • Փորձանմուշը նա պատրաստել էր աղախինի հետ թաշկինակներից և արտոնագրել իր գյուտը 1915 թվականին։

1880 - Պետերբուրգում ինժեներ Ֆյոդոր Պիրոտսկին ցուցադրեց Ռուսաստանում առաջին էլեկտրական տրամվայը:
1864 - Պայթյունը երկրի երեսից ջնջեց Ալֆրեդ Նոբելի Ստոկհոլմի լաբորատորիան, որտեղ նա Հոր հետ իր փորձերն անցկացնում էր նիտրոգլիցերինի հետ:

  • Զոհվեցն 5 օգնականները և Ալֆրեդի կրտսեր եղբայրը՝ Էմիլը։ 
  • Սակայն Ալֆրեդը չդադարեց իր գիտափորձերը  և երեք տարի անց ստացավ դինամիտի արտադրության արտոնագիր:

1838 - Կիևում բացվեց ազնվական աղջիկների ինստիտուտը:
1828 - Ալեքսանդր Գրիբոյեդովի և Նինա Չավչավաձեի հարսանիքը:
1812 - Անգլիայում աշխարհի առաջին պահածոների գործարանում թողարկվեց արդյունաբերական ճանապարհով պատրաստված պահածոների առաջին բանկան:
1803 - Ջոն Դալթոնն առաջին գրառումի է կատարում քիմիական տարրերի նշաններով:
1791 - Ֆրանսիայում ընդունեց իր պատմության առաջին Սահմանադրությունը:
1783 - Ստորագրվեց Վերսալի հաշտության պայմանագիրը։

  • Մեծ Բրիտանիան ճանաչեց ԱՄՆ անկախությունը։

1609 - Անգլիացի ծովագնաց Հենրի Հադսոնը հայտնագործեց Նյու Յորքի նավահանգիստը:
1189 - Ռիչարդ Առյուծասիրտը թագադրվում է անգլիական գահին որպես Ռիչարդ I։
301 - Հիմնադրվեց Սան Մարինոն՝ այսօր Եվրոպայի ամենահին պետությունը։


Պիտակներ


Գործընկեր կայքեր

Яндекс.Метрика
Առցանց՝ 4
Հյուրեր՝ 3
Օգտատերեր 1
armenlur