Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը երկուշաբթի հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հանդիպումը համարելով «ոչ բարեկամական» և «կոշտ»: Նեհամերը առաջին արևմտյան առաջնորդն է, որը փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո հանդիպել է Պուտինին: Թեև Ավստրիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց որպես Եվրամիության անդամ, պաշտպանել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Պուտինի մերձմոսկովյան նստավայրում նրանք խոսել են մոտ 75 րոպե: Բանակցություններից առաջ Նեհամերը հայտարարել էր, որ մտադիր է Պուտինին ասել, որ նա «բարոյապես պարտվել է պատերազմում»:
Լուր | Տեսնել ավելին՝ The Hill | | Դիտումներ՝ 296 | Ավելացրեց՝ armenlur | 12.04.2022 | 09:21 |